Jan 09, 2015 20:25
Էս տոն օրերն էր։ Մեր տանը հիւրեր կային Սիսիանից։
Չորս ջահել տղերք։
Տատս նստած իր տեղը զրուց է բռնել տղերքի հետ․
- Տղաներ ջան, տեսնում եմ ջահել տղերք եք, չգիտեմ ինչի համար եք եկել, բայց դէ չի բացառւում, որ ձեզանից մէկը մի լաւ աղջկայ յանդիպի, բախտաւորուի։ Գորիսեցիք լաւ ժողովուրդ են, հա՛մ դուք կը շահէք, համ էլ մեր քաղաքի բեռը կը թեթեւանայ։ Ես էլ մեծ կին եմ, եմ մեր ժողովուրդի համ դրական կողմերը գիտեմ, համ էլ բացսական։ Քանի ստեղ եք, կարող եք հետաքրքրուել, իմանալ։
Դէ ասէք տեսնեմ, որից սկսեմ, դրականի՞ց սկսեմ, թէ՞ բացսականից։ ․․․ Հը՞ ․․․
- Դրականից, տատի ջան,- ասած տղաներից համարձակը։
- Բացսական չկայ,- վրայ բերեց տատս։
տատիկիցս,
մի պատմութիւն,
Գորիս,
մարդիկ