Թեմային չէի անդրադառնայ, եթէ չլինեյին մի քանի զուգադիպութիւններ:
Ընկերներիցս մէկն ասած, որ վերջերս դիտել է մի հաղորդում, որի ժամանակ Հրաչ Քեշիշեանը, Նազելին եւ այլոք սուր քննադատութեամբ էին յանդէս եկել առ «Գարեգին Նժդեհ» ֆիլմը քննադատողների հասցեին:
Մասնաւորապէս ինձ պատմեցին, որ Հրաչը նշել է, որ շատ դժուար է նման մարդու մասին ամբողջական կենսագրական պատկերող ֆիլմ նկարահանել, որովհետեւ այն շատ հարուստ է: Եւ հաւելել է, որ ինքը կարող էր նկարահանել զուտ նրա 3 օրուայ կեանքը, սակայն այդ դէպքում էլ այլ քննադատութիւններ կը լինեյին:
Առաջ չընկնելով, ասեմ, որ ընդհանուր առմամբ համաձայն եմ:
Ինքս չէի ուզում անդրադառնալ այս հարցին, պարզապէս երէկ հիւր էի գնացել ընկերոջս տուն եւ Արմենիա հեռուստաալիքով ցուցադրւում էր Գարեգին Նժդեհ ֆիլմը ու հէնց այն պահը, երբ Նժդեհն ուղեւորւում է ԱՄՆ եւ նավի վրայ յանդիպում է մի օրիորդի, որի դերը մարմնաւորում է Նազելին:
Ժամացոյցը պահեցի, ստուգելու համար, թէ որքան է կարեւորել Քեշիշեանը Նազելիի եւ Նժդեհի զրոյցը Նժդեհի հարուստ կենսագրութեան մէջ: Ի դէպ, ֆիլմի այդ հատուածում Նազելին ի սկզբանէ փորձում է «կապել» Նժդեհին, եւ այն բանից յետոյ, երբ իմանում է, որ նա զորավար Նժդեհն է, որոշում է իր հայրենիքից խաչ նուիրել:
Պարզուեց, որ ֆիլմի թանկագին ժամանակից շուրջ 15 րոպէ Հրաչը հատկացրել էր Նժդեհի կեանքի այս «շատ կարեւոր» կենսագրական հատուածին:
Ամօթ է, գետինը մտեք, ու մի խօսեք:
Անկեղծ, տպաւորութիւն է, որ ձեր մէջ մէկը հարցրել է,
« - Տղերք, բա Նազելիին ինչ դեր տաք...»
Ու մէկի ուղեղում փայլատակել է այդ կերպարը, որ Նազելին յանկարծ անդէր չմնայ այս ֆիլմից:
Ես գրել էի, որ Հրաչ Քեշիշեանը այն
մարդը չէ, որ նկարահանի այս ֆիլմը: Դեռեւս ֆիլմի նկարահանումներ ժամանակ:
Եւ իսկապէս, դա նոյն բանն է, որ ասենք, ասենք սպիտակցի Հայկոն, կամ Թաթուլը որոշեն Մոցարտի, կամ Կոմիտասի մասին ֆիլմ նկարահանեն, կամ ասենք երգ գրեն:
Կամ ասենք, դա նոյնն է, որ էն Հովոն, կամ Հայկո Մկոն, որոշեն, որ պիտի Ներսես Շնորհալու, կամ Խրիմյան Հայրիկի դերը մարմնաւորեն...
Սրանք անթոյլատրելի են:
Եւ, պարզ է, ստացուեց, այն, ինչ պիտի ստացուեր: