Հայաստան ասելիս

Oct 02, 2013 21:53

«Բաներ կան, միստր, որոնք յաւիտեան պաշտելի են - Աստուած, Հայրենիք, Մայր - որոնց մասին մարդ արարածը, եթէ հոգեպէս խաթարուած չէ, չի՛ կարող առանց կրօնական յարգանքի խօսել: Այդ տարրական պաշտամունքի դէմ, խօսելով Հայաստանի մասին, դուք մեղանչել էք կոպտօրէն:»,-այս տողերով է սկսում Նժդեհն իր յայտնի նամակը Մայքլ Արլենին, որի մէջ օտարացած հայազգի գրողին հայկականութեան դասեր է տալիս։ Եւ առհասարակ, նամակը ցայսօր էլ արդիական է եւ այն կարելի է հասցեագրել շատ-շատերին։

եւ ինչը ինձ ստիպեց յիշել Նժդեհի այս խօսքերը․․․
ամէն ինչ սկսուեց, երբ ՖԲ-ի լրահոսում յանկարծ յանդիպեցի հետեւալ տողերին Մեսրոպ Յարութիւնեանի հեղինակմամբ․

Հայաստան ասելիս՝ ամեն ինչ կեղծվում է.
Ընտրություն եւ օղի, ձեթ եւ ասուլիս.
Չգիտեմ, ինչո՞ւ է այսպես...

Բարի լույս, անկեղծ Հայություն

Նախ ներկայացնեմ այն փոքրիկ երկխօսուիթւնը, որ ես ունեցայ այս պարոնի հետ իր իսկ գրառման տակ․

Արտուր Խոջաբաղյան։
Տգիտութիւն:
Հայաստան անունը սուրբ պիտի լինի իր զաւակների համար, ու ամէն մէկն իր խելքին փչածի հետ չպիտի ասոցացնի այդ սուրբ անունը:

Մեսրոպ Հարությունյան
Երբ մարդը հումոր չունի, ես դրանում մեղավոր չեմ, եւ, ի դեպ, բժշկությունն անգամ անզոր է: Ես նման մարդկանցից չեմ նեղանում, անգամ չեմ փորձում նրանց ինչ-որ բան ասել կամ անել... Դե Աստված ամեն ինչ արել է, էլի՝ զրկել է հումորից... Հումոր չունեցողներին ես սովորաբար ինձնից հեռու եմ պահում, հեռացնում եմ, մանավանդ եթե հումոր չունենալու հետ միասին նաեւ ճոռոմոխաոս են լինում... Կարծում եմ սույն պարոնը հասկացավ եւ ինքը կամավոր կհեռանա...:ՃՃՃՃՃՃՃՃՃՃ

Արտուր Խոջաբաղյան
Պարոն Յարութիւնեա՜ն․․․ դուք բաւականին հասուն մարդ եք զանազանելու համար իրական արժեքները կեղծ արժէքներից։
Ցաւում եմ որ իմ սերնդի մարդը նման դիտողութիւն ստիպուած պէտք է անել ․․․
Բարով մնացէք․․․ բարին ձեզնից եւ ձեր հարազատներից անպակաս։
յ․գ․ Նա, ով գրել է «Հայաստան ասելիս»-ը, նա իսկապէս ապրել է այդ ամբողջ զգացումները, նա ով կրում է իր հոգում Հայաստանը, այդ բանաստեղծութեան ամէն մի Հայաստան բառի վրայ իսկապէս ունեցել է եւ կունանայ նոյն զգացումները․․․ ինչ բանաստեղծը։ Նա՝ ով ծաղրում է այդ զգացմունքերը, հոգով անՀայաստան է։

Մեսրոպ Հարությունյան
Հաջողություն Ձեզ: Իսկ ես շարունակելու եմ ծաղրել հայաստանյան իրականությունը, եթե դրա մեջ ծաղրելու բաներ տեսնեմ, եւ ինձ չեն կանգնեցնելու անգամ Ձեր գրած կեղծ հայրենասիրական ճառերը... Հայրենասիրությունը ճոռոմախոսություն չէ, հայրենասիրությունը նաեւ հայրենիքի թերությունները խարազանելն է... Ցավում եմ, որ տարրական բաները չեք հասկանում.... Լավ մնացեք...

Արտուր Խոջաբաղյան
Ցաւում եմ որ չհասկացաք․ այստեղ դուք Հայաստան անունն էլ եք համեմում ձեր ծաղրանքին,․․․
յ․գ․ հայրենասիրութեան հետ ոչ մի աղերս չունեն իմ մտքերը։

Մեսրոպ Հարույթունյան
Անկեղծ ասեմ, ես ձեր գրածների մեջ ՄԻՏՔ չտեսա էլ, միայն ճոռոմ բառեր էին...Շարունակեք ապրել անհումոր ու անծիծաղ, հաջողություն ձեզ... Ի դեպ ձեր գրած ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ բառին, ինչպես տեսնում եք, անգամ չեմ հակադարձում նույն կոպտությամբվ, թեպետ, հավատացնում եմ, իմ բառապաշարը հաստատ նման բառերի պակաս չունի...

Արտուր Խոջաբաղյան
ի դէպ․․․ տգիութիւնը շատ մեղմ էր ասուած եւ քաղաքավարի։ Բարին ընդ ձեզ։

Ասելիքս սոյն թեմայի առընչութեամբ համարեայ թէ ամբողջութեամբ գրուած է իմ մէկնաբանութիւնների մէջ։
Ես անկեղծ ասած յոյս էլ չունեմ, որ սոյն պարոնը ինչ որ բան հասկացաւ։

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:

Բայց այդուամենայնիւ, պետականակերտման, ազգակերտման առաջին քայլերը պէտք է լինի մեր մէջից ահա այս մտածելակերպը հանելով եւ ի վերջոյ հասնել այն բանին, որ սերունդներն իսկապէս Հայաստան ասելիս զգան ճիշտ նոյն բանը, ինչ զգացել է մեծ բանաստեղծն այդ տողերը գրելով։

Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:

Մեզ հնացած կարծրատիպերն այլեւս պէտք չեն։ Մեզ նեխած մտաւորականներ այլեւս պէտք չեն, որոնց բառերից գարշահոտութիւն է փչում, երբ հայրենիքի մասին են խօսում, որոնց բառերը ոչ թէ ոգեպնդում են ժողովրդին, երիտասարդութեանը, այլ՝ առաւել հիասթափեցնում, մոլորեցնում։ Անցել են նմանների ժամանակները։

Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:

Արժեքները ճշմարտապէս արժեվորելու ժամանակներն են եւ դրա կերտողները մենք՝ երիտասարդներս պիտի լինենք, իմաստացած մեր իսկական մեծերի թողած ժառանգութեամբ։

Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

Ինքնաճանաչողութիւն, աշխարհ, պատերազմ, մարդիկ, Գարեգին Նժդեհ, Ազգային գաղափարախօսութիւն, վտանգ, ստամտավորականություն, հայեր, Համո Սահյան

Previous post Next post
Up