Փոփոխականը եւ մեր լեզուն

May 04, 2013 19:36

Էդ պանը տենց մի ըրայ, տրա հետի պիտի էն պանը տինես վիրան, վեր մի պան տառնայ․․․

Արտայայտութիւնը ես գրեցի բարբառով, բայց դէ գրականով էլ համարժէք կարող ենք ձեւակերպել։
Ասածս ինչ է, էդ «պան»-ը, որ ասում ենք, իրականում փոփոխական է, որ կարող է ընդունել տարբեր արժէքներ։ էս աւելի շատ ծրագրաւորմանը քիչ թէ շատ առընչուած մարդիկ կը հասկանան։
Ու մի բան էլ,․․․ «պան»-ի կիրառումը օգնում է նաեւ ունենալ երեւոյթների մոտեցման ընդհանրական յատկութիւնը։ Այսինքն, երբ որևէ հարցի մենք մոտենում ենք ընդհանուր, առանց մասնաւորացնելու։
Օրինակ վերեւում դրուած նախադասութիւնը կարող է լինել հետեւեալ տարբեր ձեւերով․

Էդ մեխելն էդպէս մի արա, դրա համար պիտի էն փայտը դնես վրան, որ ամուր դառնայ․․․

Կամ
Էդ հատվածն էդպես մի արա, դրա համար պիտի զայրոյթդ դնես վրան, որ գեղեցիկ դառնայ․․․

Եւ այլն․․․

Սհենց պաներ։

մաթեմատիկա, բարբառ, Հայոց լեզու

Previous post Next post
Up