Apr 21, 2013 15:20
Իր յուշերում ներկայացնելով այդ պահը՝ Յապոնը գրում է․
«․․․ Քաշեցի մաուզերս ու առաջ ընկայ։
- Դէպի Մարքազ (նկատի ունի Տանձավեր հովտի միջնամասում գտնուող սարի ու գիւղերում ամրացած թուրքական հենակետերը - Հ․Գ․),- կանչեցի,- չթողնենք որ թշնամին աչք բաց անի․․․ Ու սկսուեց բոլորի մէջ, զինուոր թէ սպայ-անասելի մի մրցութիւն․ ո՛վ առաջինը պիտի հասներ բարձունքի գագաթը, ով պիտի խլէր այն տեղ ծածանուղ դրօշակը․․․
Հրաշալի է զանգեզուրցու հետ կռուի գնալը։ Էդ խօմ կռիւ չէ, այլ քէֆ, հերոսական մրցութիւն՝ դժուարագոյն դիրքը գրաւելու, շարքում առաջինը լինելու համար․․․
Լուսաբացի հետ Մարքազը մեր ձեռքերումն էր։
․․․ Այստեղից մեր թափը կրկնապատկուած՝ խփեցինք ուղիղ Շուրնախիի վրայ․․․»։
ՅԱՊՈՆ Հովհաննես Պարոնյան - Համլետ Գեւորգյան (էջ 207-208)
Ինքնաճանաչողություն,
Հայոց Պատմություն,
Գորիս,
Սյունիք,
աշխարհ,
պատերազմ,
Համլետ Գևորգյան,
մարդիկ,
Հայ Թուրքական հարաբերություններ,
Յապոն,
Ազգային գաղափարախօսութիւն,
Զանգեզուր,
հայեր