Apr 21, 2013 15:04
Արփայի կռուի ժամանակ դրսեւորած իր անձնական ոգեւորող օրինակով ու քաջութեամբ յատկապէս աչքի է ընկել գիւղի Տէր-Հովակիմ քահանան։ Ըստ հոդուածագրի հաւաստման՝ կռուի ամէնաճակատագրական պահին Տէր-Հովակիմ քահանան պատարագի արարողութիւն է կատարել գիւղի մի հարգուած ննջեցեալի վրայ։ Լսելով, որ թուրքերը մոտենում են գիւղին , նա «․․․ պատարագի կէսում զգեստը հանում-թողնում է սեղանի վրայ, մոսինը առնում, փամփուշտակալը կապում ու վազում է կռուի վայրը։ Նրան տեսնելով զինուորները ոգեւորւում են ու դիմում գրոհի»։
Թշնամու ուժերը, տեղի տալով հայ մարտական ուժերի յարձակումներին, լքում են մարտադաշտն ու դիմում փախուստի։
ՅԱՊՈՆ Հովհաննես Պարոնյան - Համլետ Գեւորգյան (էջ 195)
Ինքնաճանաչողություն,
Հայոց Պատմություն,
աշխարհ,
Համլետ Գևորգյան,
մարդիկ,
Հայ Թուրքական հարաբերություններ,
Յապոն,
Ազգային գաղափարախօսութիւն,
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի,
հայեր