Հայկական բանակ - Յաղթական բանակ

Jan 28, 2013 17:12

Դարեր ի վեր չունէինք մենք այն։ Մի քանի անգամ փորձ արուեց ստեղծել կանոնական բանակ․ յիշենք Դաւիթ Բէկի ժամանակները, յետոյ 20-րդ դարի սկիզբը, սակայն դրանք երկարատեւ չկարողացան գոյատեւել։
Այսօր մենք պատմական ժամանակներ ենք ապրում։ Այսօր 21 ամեայ կանոնաւոր բանակ ունենք։ 
Եւ սրան հասանք շատերի կեանքի գնով, իսկ բանակի պահպանմանը եւ հզօրացմանը հասանք հազարաւոր հայ տղամարդկանց նեարդերի, առողջութեան գնով։ 
Դժուար է, շա՜տ դժուար է հայ սպայի համար աշխատել, քայլ առ քայլ կանոնակարգել մեր բանակը։ Բայց իսկական նուիրեալների շնորհիւ մենք հասանք դրան։
Որովհետեւ, եթէ ծուռ նստենք եւ շիտակ խօսենք, ինչպէս ասում են, նոյն բանակում ունենք ե՛ւ անկարգ զինուորներ, եւ խելացի զինուորներ, ունենք ե՛ւ դաւաճան սպաեր, որոնք պատրաստ են պետական գումարների հաշուին հարստանալ, որակեալ հացը, հագուստը կտրելով զինուորներից, ե՛ւ նուիրեալներ, որոնք օր-օրի ամէն ինչ անում են բանակը շենացնելու համար եւ այդ ամէնն անում են իրենց առողջութիւնը զոհաբերելով։
Դժուա՜ր է, շատ դժուար։
Եւ պատուով շնորհաւորում եմ մեր իսկական զինուորներին եւ սպաերին։ Առողջութիւնը, բարին, քաջութիւնն ու խաղաղութիւնն անպակաս լինի բոլորից։

բանակ, Ազգային գաղափարախօսութիւն, Ինքնաճանաչողութիւն, աշխարհ, մարդիկ, հայեր, Հայաստան

Previous post Next post
Up