Jan 28, 2013 00:22
Ֆեոդալիստական շրջանում մարդիկ իրենց կալուածքներն էին տալիս գիւղացիներին (ճորտերին), գիւղացիներն օգտագործում էին էդ տուածը (կալուածքները) ու չարչարուելով մի բան ստանում։ Իսկ ֆեոդալները նրանց վրայ տարբեր հարկեր էին դնում, (տոկոսներ վերցնում)։
Էսօրուայ դարում ֆեոդալները դարձել են բանկերը, (փողատեր, փող տպողներ), որոնք իրենց փողերն են տալիս մարդկանց ու սրանք օգտագործում են էդ տուածը (փողերը) ու չարչարուելով մի բան ստանում։ Յետոյ փողատերերը նրանցից տոկոսներ են վերցնում։
Կալուածքը դարձել է փող։ Մնացածը նոյնն է։
տնտեսական համակարգ,
աշխարհ,
մարդիկ,
հայեր