Հայաստան ասելիս

Oct 19, 2012 10:21

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:





Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:




Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:



Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

Համո Սահյան






նկարներ, Հայ գրականութիւն, Ինքնաճանաչողութիւն, աշխարհ, մարդիկ, բանաստեղծութիւն, Հայաստան, Ազգային գաղափարախօսութիւն, հայեր, հայրենիք, Համո Սահյան

Previous post Next post
Up