Oct 18, 2012 20:01
Կարո-Կանի պաշտպանութիւն։
Հավակնորդների մրցաշար, 1959թ․։
Չորս թագուհի․․․
Ֆիշերի հաշուեկշիռը եօթ պարտիաներում, որտեղ իր դէմ կիրառուել է Կարո-Կանի պաշտպանութիւնը, բացասական է։ Այդ առումով յիշում եմ Բոտուինիկի խօսքերը․ «Ֆիշերի ուժեղ և միաժամանակ թոյլ կողմը այն է, որ նա միշտ հաւատարիմ է իրեն եւ խաղում է միատեսակ, անկախ իր հակառակորդներից կամ որևէ արտաքին գործոնից»։
Այս տարբերակը ոչ միայն բարդ է և այժմեական, այլեւ՝ վտանգավոր։ Մի անճշտութիւնից յետոյ առաւելութիւնը անցնում է սեւերի կողմը։ Բայց Պետրոսեանը գերադասում է իր դիրքը եւ, խաղալով բաւականին հապճեպորեն, կորցնում է իր ամբողջ առաւելութիւնը։ Ցայտնոտում նա բաց է թողնում յստակ ոչ-ոքիի հնարավորութիւն և Ֆիշերը դառնում է դրութեան տէրը։ Դիրքը կրում է անսովոր բնոյթ։ Խաղատախտակի վրայ մոլեգնում են չորս «գիշատիչ» թագուհիներ, եւ հակառակորդները համաձայնւում են ոչ-ոքիի՝ բոլորովին էլ ոչ պարզ դրութեան մէջ։
յ.գ. Շուրջ մէկ ամիս է, քիչ քիչ այս պարտիան էի հաւաքում, որն իմ ամէնասիրած պարտիաներից մէկն է: Ֆիշերի մէկնաբանութիւնները, հուզմունքները ամէն մի քայլի ժամանակ, առհասարակ, առաւել գրաւիչ են դարձնում խաղը նաելը:
Պարտիան արտագրուած է Ռոբերտ Ֆիշերի հեղինակութեամբ «Իմ արժանահիշատակ 60 պարտիաները»
գրքից: Ցաւօք կէսից ես կորցրեցի հաւաքածս վերջնամասի վերլուծութիւնները (ԿՄ-ի ինչ որ հիմար տեխնիկական թերութեան պատճառով) եւ վերականգման ժամանակ զետեղում եմ միայն վերջնամասի մէկնաբանութիւնները:
Դէ ինչ, սիրելի շախմատասէր, յուսով եմ քեզ էլ դուր եկաւ այս խաղը:
շախմատ,
Ռոբերտ Ֆիշեր,
Տիգրան Պետրոսեան,
աշխարհ,
սպորտ,
մարդիկ