Պատասխանատվության զգացումի մասին

Apr 03, 2010 03:12

Գրությունս սկսեմ Մոնթեյի մի խոսակցությունից, որտեղ Մոնթեն անընդհատ նշում էր, որ պետք է գործն արվի: Գործ կա շատ, ու ամեն մեկը պիտի իր վրա պատասխանատվություն վերցնի այդ գործն իր մասով կատարելու համար:
Առաջին հայացքից սովորական, պարզ թվացող այս մտքի մեջ, խնդիրների մոտեցման շատ մեծ խորհուրդ կա:
Օրինակը բերեմ հենց պատերազմի դեպքում: Բոլորն էլ կարող են պատերազմի ժամանակ կատարել ինչ որ օգտակար գործողություններ, սակայն մոտեցումները կարող են խիստ տարբեր լինել: Օրինակի համար նշեմ դրանցից մի քանիսը:
Մարդը, այսպես կոչված, ՊԻԱՐ-ի համար իր հնարավորությունների սահմաններում կարող է օգտակար որևէ գործունեություն ձեռնարկել(Որևէ ձեռնարկատեր, (ապագա)քաղաքական գործիչ ):
Մարդը, հենվելով իր խղճի վրա, կարող է մի բարի, օգտակար գործ կատարել(Ցանկացած խիղճ ունեցող մարդ):
Մարդը ստիպված է լինում որևէ օգտակար գործ կատարել, տեղի տալով հասարակական ճնշումներին(Ասյօր նման երևույթ բանակում` զինծառայողների մի ստվար զանգվածը):
Մարդը, առաջացած գործի մեջ կարող է զգալ նաև իրե՛ն պատասխանատու և կատարել այդ գործողությունը իր կարողացածի չափով և շատ հաճախ ավելին, քան կարող է:
Պետք է նկատել` բոլոր ճշմարիտ հերոսները իրենց պատասխանատու են զգացել առաջացած խնդրում և լծվել են գործի, արդյունքում նաև սխրանքներ գործել:
Ի դեպ, գործը կատարելուց հետո իսկույն երևում է, թե ով է իրոք պատասխանատվության զգացումով կատարել տվյալ գործը և ով` այլ դրդումով:
Հիմա վերադառնանք ներկայիս խնդիրներին: Տեսնում ենք, որ բոլորը խոսում են դրանց մասին: Խոսում են և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունները, և՛ գործարար մարդիկ, և՛ անգործ մարդիկ: Եվ բոլորն էլ առանց իրենց պատասխանատու զգալով:
Եվ, անշուշտ, դա այդպես է: Ընդհանուր դաշտում կատարվող օգտակար գործողություններում և ոչ մի տեղ չի նկատվում, որ տվյալ անհատը կամ խումբն օգտակար որևէ գործ կատարելուց այն պատասխանատվությամբ է կատարում:
Օրինակ հենց կապիտալիստական աշխարհում բոլոր օգտակար գործողությունները հիմնականում բխում են ՊԻԱՐ գաղափարից, և ճիշտ է գործ արվում է, բայց այն շատ անբնական է, արհեստական ու ասեմ, նույնիսկ զզվելի: Այսպիսի հասարակությունը բարոյապես հիվանդ է:
Այսօր մեր առջև ծանրացած խնդիրներում և ոչ մեկը չի ցանկանում պատասխանատվություն վերցնել: Իհարկե, կան անհատներ, որոնք իրենց կարողությունների չափով վերցրել են պատասխանատվություն և կատարում են:
Բայց կործանարար է, երբ պատասխանատվության զգացումը չի նկատվում այն մարդկանց մոտ, ովքեր զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ: Պատժելով նրանց, կամ դիտողություններ անելով, չես կարող նրանց մեջ արթնանցնել այդ զգացողությունը: Իսկ առանց դրա որևէ օգտակար գործ կատարելն անիմաստ է:
Ու ներկայումս պատասխանատու դիրքերում նստած մարդիկ և ոչ մեկ չի ցանկանում իրեն պատասխանատու զգալ տվյալ գործում: Ինչ որ գործեր են անում, բայց սուտ-մուտ, ձևական: Մի քիչ տեսողություն ունեցող մարդու համար դրանք հստակ տեսանելի են:
Ասածս ինչ է:
Այսօր շատ քչերն են, որ իրենց պատասխանատու են զգում իրենց ազգության առջև: Պատմության առջև: Այն բոլոր նահատակների առջև, որոնք նահատակվել են հանուն ՀԱՅԱՍՏԱՆԻ բարօրության: ԻՐԵՆՑ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔԻ առջև: Անշուշտ, ծանր բեռ է, բայց հիմնականում բոլորը խուսափում են այդ ծանր պատասխանատվությունից: Եվ շուրջ բոլորը ձևականություններ են: Տգեղ է:

Իսկ եթե ամեն ՀԱՅ ունենա այդ զգացողությունը, բեռը շատ կթեթևանա:

Հայրենիքի հանդեպ պատասխանատվության ՍՈՒՐԲ զգացողությունն է այսօր պակասում մեզ: Ու դժբախտաբար մեր պաշտոնյաներին: Նրանցից ոմանք իրենց ինչ որ չափ զգալով պատասխանատու միայն այսօրվա ժողովրդի առջև ինչ ինչ խնդիրներում, կարծում են թե կարող են ազգային հարցեր լուծել:
Ո՛չ, եթե ցանկանում եք ճշմարտապես լուծել Ձեր ազգի խնդիրները, պետք է նախ կրեք պատասխանատվության այդ ՍՈՒՐԲ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ: Իսկ եթե ո՛չ, խոնարհաբար զիջեք ձեր դիրքը այն անհատին, ով ի զորու է վերցնել այդ ծանր բեռը: Մի խաբեք ինքներդ Ձեզ:
Հակառակ դեպքում հստակ է, որ ցանկացած անհատ, ով ճշմարտապես կրում է պատասխանատվության այդ ՍՈՒՐԲ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ , և ի զորու է կրել համախտասպան բեռը, իրավասու է տվյալ ձևական պաշտոնյաին դուրս հրավիրել և իր վրա վերցնել այդ ծանր բեռը:

Ազգային գաղափարախօսութիւն, պատասխանատվություն

Previous post Next post
Up