այլապես ինչի համար էին 150 հոսպիտալների պատրաստությունը Վրաստանում…

Oct 07, 2009 23:43



Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հայտարարում է պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը

Մինչ Միացյալ Նահանգների նախագահի դեմոկրատ թեկնածու Բարաք Օբաման Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Քեն Հաչիկյանին հղած նամակով, որը հունիսի 18-ի համարում “հայանպաստ ահավոր ուղերձ” է բնութագրել “Հյուրիեթը”, վերահաստատում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին իր դիրքորոշումը, նույն օրն առավոտյան, մասնակցելով “Կովկասի վերջին զարգացումները” թեմայով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված լսումներին, ելույթ է ունենում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը, ապա եւ պատասխանում հարցերին:

Ելույթում Ֆրիդը Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցումը պայմանավորում է “նուրբ եւ ցավալի” հիմնախնդիրների հաղթահարմամբ եւ ասում. “Հայաստանը պետք է պատրաստ լինի ճանաչել առկա սահմանը եւ կառուցողական արձագանք տալ Թուրքիայի հնարավոր ջանքերին: Հայաստանը պետք է հայտարարի, որ ժամանակակից Թուրքիայի նկատմամբ հողային որեւէ պահանջ չունի: Միաժամանակ անհրաժեշտ է Թուրքիայի առերեսումը սեփական պատմության մութ էջերի հետ, որքան էլ դա դժվար լինի”:

Նշելով այդ մասին, “CNN-Turk”-ը կայքէջում գրում է, որ Ներկայացուցիչների պալատի հայամետ անդամներ Ադամ Շիֆն ու Դայան Վաթսոնը համառորեն հարցրել են. “Ինչու ԱՄՆ-ը որպես ցեղասպանություն չի ճանաչում 1915-ի իրադարձությունները”, իսկ Ֆրիդը պատասխանել է. “ԱՄՆ նախագահն այդ իրողությունը երբեւէ չի ժխտել: Պարզապես “ցեղասպանություն” հասկացությունը մենք քաղաքական նկատառումներով չենք օգտագործում, որովհետեւ դա ոչ կնպաստի հայ-թուրքական հարաբերություններին, ոչ էլ պատմության հետ Թուրքիայի առերեսմանը”:

Երեկ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում պետք է հարցերին պատասխաներ Հայաստանում ԱՄՆ դեսպանի հավանական թեկնածու Մերի Յովանովիչը: Ըստ ամենայնի սենատորները ճշտելու էին Հայոց ցեղասպանության հարցում նրա դիրքորոշումը: Ի դեպ, լսումների նախօրյակին Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Ֆրենկ Փալոնը եւ Ջո Քնոլենբերգը Ներկայացուցիչների պալատ էին ներկայացրել “Վերջ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը” վերնագրով օրինագիծը եւ պետքարտուղարությունից պահանջել, որ վերացման համար ճնշում գործադրի Անկարայի վրա:

(“Ազգ”, 20-ը հունիսի, 2008թ.)

---------------------------

Ծանոթագրություն “Ուխտ Արարատի” պարբերականի

Նկատենք, որ վրացական ագրեսիան Հարավային Օսեթիայի նկատմամբ քթի տակ է, եթե դա սպասված հետևանքները չունենար, ապա ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը ապահովագրված էր հետևյալ առաջարկներով.

1.            “Հայաստանը պետք է պատրաստ լինի ճանաչել առկա սահմանը (առայժմ հասկանալի չէ, թե ինչպես…?)

2.            եւ կառուցողական արձագանք տալ Թուրքիայի հնարավոր ջանքերին: (“ֆուտբոլային դիվանագիտության” սկիզբն է ազդարարված…)

3.            Հայաստանը պետք է հայտարարի, որ ժամանակակից Թուրքիայի նկատմամբ հողային որեւէ պահանջ չունի: (Դա արդեն հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը, երևի քիչ է թվում իրենց…)

4.            Միաժամանակ անհրաժեշտ է Թուրքիայի առերեսումը սեփական պատմության մութ էջերի հետ, (սկսվել է ինտերնետային “հայերից ներողություն խնդրելու” ստորագրահավաքը…)

5.            որքան էլ դա դժվար լինի”): (Էրդողանին, Գյուլին, մյուսներին մեղադրում են թրքությանը և պետությանը դավաճանելու մեջ…)

Վրացական ագրեսիան հիմնովին տապալվեց, Կովկասը քաոսի և ընդհանուր պատերազմի մեջ ներքաշելու ծրագիրը նույնպես, սակայն ինչպես տեսնում եք մեջբերված օրինակից, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդի խնամքով քողարկված առաջարկների բոլոր հինգ կետերը ընթացքի մեջ են… մինչև նոր հակամարտության հրահրում Կովկասում… այլապես ինչի համար էին 150 հոսպիտալների պատրաստությունը Վրաստանում…

21-ը դեկտեմբերի, 2008թ.

Դենիել Ֆրիդ, Քրդստան, Պատերազմ, Ուխտ Արարատի, Հայ Թուրքական հարաբերություններ

Previous post Next post
Up