Ես խոնարհւում եմ բոլոր այն մարդկանց, որ չեն ճանաչում եւ ոչ մի աստուած, բայց անաստուած չեն:
Սպարտակ ԲակունցՑեղասպանութիւնից յետոյ, երբ հայութիւնը ցրուեց աշխարհով մէկ, աշխարհի բոլոր անկիւններում հիմուեց հայկական համայնքներ: Այնտեղ բոլորը յարգում էին հայերին, իրենց ազնւութեան, աշխատասիրութեան, արդար լինելու համար: Ցայսօր էլ այդպէս է
(
Read more... )
Comments 6
Սովետի վախտ մարդիկ ավելի բարոյական էին քան դրանից հետո, սա կարծում եմ սաղն էլ գիտեն: Ու էդ ժամանակ աշխարհը ընդհանուր ավելի լավ ու արդար էր, քան հիմիկվա միաբևեռ աշխարհում:
Ընդհանուր առմամբ, 20-րդ դարի սկզբում մարդիկ ավելի բարոյական էին, քանի հիմա, ոչ միայն հայերը այլ բոլոր ազգերը: Ու հիմիկվա հասարակարգում ինչքան գնում էնքան բարոյական ընդունված նորմերը թուլանում են: Սա ա ընդհանուր կանոնը, որը մասնավորեցվում ա հայերի վրա:
Reply
Ընդհանուր բարոյական անկումը ժամանակի զուգընթաց, նոյնպէս կարելի է դիտարկել կրոնի ազդեցութեան թուլացման հետեւանք: Իհարկէ, այլ պատճառներ էլ կը լինեն: Բայց գերական ես հէնց դա եմ տեսնում:
Սովետական միութիւնը յաջողել էր կառուցել յզօր դպրոց, որն ընդհանուր դաստիարակում էր լաւ մարդ, բայց շատ յաճախ այդ բարոյականութիւնը հիմնուած է եղել վախի վրայ, թերեւս նաեւ դա էր պատճառը, որ փլուզումից յետոյ առաջացած ամէնաթողութիւնը քայքայեց շատ հանրութիւններ:
Reply
Ու մեկ էլ, շատ մարդկանց կյանքը տեսնելով, էն եզրակացության եմ եկել, որ կրոնը հասարակությունը, առավել ևս անհատներին, բարոյական դարձնելու անհրաժեշտ պայման չի:
Reply
Ի դէպ, ճիշտ հաւատքը երբէք հիմնուած չի եղել վախի վրայ, այլ միմիայն սիրոյ վրայ:
Էս տեսակետով արժէ հիշատակել Նժդեհի հետեւեալ խօսքերը․
Անբարոյացուցիչ է վախը: Կեղծ է այն ամէնը, որ հիմնւած է վախի վրայ - կրօն, բարոյականութիւն, կարգապահութիւն, եւլն.:
Reply
Leave a comment