Անաստուածութեան հետեւանքները

Oct 04, 2011 15:51


Ես խոնարհւում եմ բոլոր այն մարդկանց, որ չեն ճանաչում եւ ոչ մի աստուած, բայց անաստուած չեն: 
Սպարտակ Բակունց
Ցեղասպանութիւնից յետոյ, երբ հայութիւնը ցրուեց աշխարհով մէկ, աշխարհի բոլոր անկիւններում հիմուեց հայկական համայնքներ: Այնտեղ բոլորը յարգում էին հայերին, իրենց ազնւութեան, աշխատասիրութեան, արդար լինելու համար: Ցայսօր էլ այդպէս է:
Սակայն երբ փլուզուեց Սովետական Միութիւնը ու Հայաստանում ծայր առաւ արտագաղթը, աշխարհի տարբեր ծայրերից սկսեցինք լսել հանցագործ, գող, թմրամոլ հայերի մասին: Եւ ո՞րն է տարբերութիւնը ու ինչու է այդպէս:
Մի առիթով երբ զրուցում էինք Վարդան Հովհանիսեանի հետ, նա նկատեց, որ Հայաստանը սոցիալիստական դառնալուց յետոյ ամբողջութեամբ մերժուեց մեր հաւատքը,  ու ամենուրէք քարոզուեց աթեիզմը: Սա էլ հենց նպաստեց, որ տարածում գտնի անաստուածութիւնը, ու որի արդիւնքում էլ շատացան հանցագործները, գողերը, ավազակները:
Պարզ է որ, սա գլխավոր տարբերութիւններից մէկն է Հայաստանում ապրող հայերի ու դրսի հայերի միջեւ:
Հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ հնում, երբ դեռ չկային ներկայիս հայհոյանքները, ամէնավատ վիրավորական խօսքը համարւում էր «անաստուածը»:


տհայեր, աշխարհ, մարդիկ, հայը քաջ է, հայը ազնիվ է, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, անաստուածներ, հայը աշխատասեր է, հայեր

Previous post Next post
Up