Գործնական աշխատանքների ձեռնարկ

Sep 10, 2011 13:00

Երկրաչափություն առարկայի ուսուցանումը պահանջում է գործնական աշխատանքների կատարում, սովորողի տարածական պատկերացումների կարողությունների ձևավորում, ձեռք բերված գիտելիքների կիրառւոմ:
Սովորողի կողմից այդ բոլորի յուրացումը եւ օգտագործումը պակաս կարևոր չէ, քան երկրաչափական թեորեմների ապացույցների իմացությունը:
Երկրաչափություն առարկայի դպրոցական ծրագրում և դասագրքերում բավարար քանակով ժամանակ և նյութ չի հատկացված գործնական աշխատանքների համար:
ԵՊՀ-ին առընթեր Ա․Շահինկանի անվան ֆիզմաթ դպրոցի ուսուցիչ Սևադա Խոջաբաղյանը այդ բացը լրացնելու փորձ է արել իր հեղինակած «Գործնական ուղղվածությամբ առաջադրանքներ և խնդիրներ երկրաչափությունից» ուսումնական ձեռնարկում:
Խոջաբաղյանը կատարել է մեծ ծավալի աշխատանք: Նյութի մտածված շարադրանքը, տարատեսակ խնդիրների ընտրությունը, գծագրերի հստակությունն ու քանակությունը աշխատանքը դարձրել են ավելի հետաքրքիր և արժեքավոր: Ձեռնարկում կան ուսանելի շատ առաջադրանքներ, հետաքրքրաշարժ խնդիրներ, ճանաչողական նշանակություն ունեցող հարցադրումներ, որոնք ապահովում են ուսուցման կապը կյանքի հետ, նպաստում սովորողների կարողությունների զարգացումը:
Ձեռնարկում 7-ից 12-րդ դասարանների յուրաքանչյուր կիսամյակի համար նախատեսված է երկուական աշխատանք՝ չորս տարբերակով՝ յուրաքանչյուրում երկու խնդիր: Խնդիրներն ընտրված են անցած տեսական նյութի վերաբերյալ: Շատ դեպքերում սովորողը առաջադրանքը պետք է կատարի ուսուցչի կողմից տրված թղթի վրա, որտեղ ներկայացված են անավարտ գծագրեր, կետեր, հատվածներ եւ այլն:
Ձեռնարկի նախաբանում հեղինակը մանրամասնորեն ներկայացրել է առաջադրանքների թեմաները, սովորողից պահանջվող կարողությունները, անհրաժեշտ գործիքների ցանկը:
Ձեռնարկը գրախոսվել և հավանության է արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի, Քվանտ վարժարանի մաթեմատիկայի ամբիոնների և Կրթության ազգային ինստիտուտի բնագիտամաթեմատիկական առարկաների բաժնի կողմից:
ՀՀ Կրթության և գիտության նախարարի հրամանով՝ Ս․ Խոջաբաղյանի «Գործնական ուղղվածությամբ առաջադրաներ և խնդիրներ երկրաչափությունից» ուսումնաօժանդակ ձեռնարկը երաշխավորվել է գործածության հանրակրթական դպրոցների 7-ից 12-րդ դասարաններում:
Ձեռնարկը պատրաստ է հրատարակման: Ընդունվում են նախնական պատվերներ․info@fizmat.am, հեռ․ 20-13-10:

Հայկազ Նավասարդյան, Ֆիզմաթ դպրոցի տնօրեն


գիրք, մաթեմատիկա, Ազգային գաղափարախօսութիւն, գիտական, անցուդարձ, Սևադա Խոջաբաղյան, դպրոց

Previous post Next post
Up