.... Հետաքրքիր զարգացումներ են նկատվում ....(Եվա Րիվաս)

Feb 19, 2010 20:57

Այս տարվա մայիսին Օսլոյում կայանալիք «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Եվա Րիվասի երգը բողոքի ալիք է բարձրացրել Թուրքիայում, որտեղ պնդում են, թե Հայաստանի երգն ունի «քաղաքական ենթատեքստ և ակնարկ է Հայոց Ցեղասպանությանը»:

Ըստ թուրքական «Անատոլու» գործակալության` թուրք կոմպոզիտոր Յաղուբ Մութլուն, ով մասնակցել է «Եվրատեսիլի» հայաստանյան թեկնածուի ընտրական փուլին, ասել է, թե Րիվասի «Ծիրանի կորիզ» երգն անթաքույց ակնարկ է 1915 թ. դեպքերին:

Թուրք կոմպոզիտորը, մեջբերելով երգի բառերը, պարզաբանում է, որ

Շատ տարիներ առաջ,
Անցած մանուկ օրերում,
Մայրս ասաց. «Իմացի´ր`
Դառն է աշխարհն ու տրտում,
Բայց թե կուզես տեղդ գտնել
Դու մարդկանց շարքում,
Հիշի´ր, զավա´կ, սիրո´վ արա
Ամեն ինչ կյանքում

խոսքերը ակնհայտորեն հիշեցնում են 1915 թվականին Օսմանյան կայսրությունից հայերի տարագրության և նրանց անցած ուղիների մասին:

Իսկ երգի կրկներգում մի քանի անգամ հնչող «մայր հայրենիք» արտահայտությունն «անթաքույց ակնարկ է Թուրքիայի տարածքին»,- ասում է Մութլուն:

Րիվասի երգի բառերի հեղինակն է մոսկվաբնակ Կարեն Կավալերյանը և, ըստ Րիվասի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հայկ Մարկոսյանի, նա բացարձակ նպատակ չի հետապնդել ցեղասպանությունն ակնարկելու:

«Երգը Հայոց ցեղասպանության հետ որևէ առնչություն չունի ու քաղաքական ենթատեքստ չի պարունակում. դա պարզապես ներկայացնում է հայկական մշակույթը, հայկական ավանդույթները, ծիրանը, որ հենց հայաստանյան պտուղ է ու Հայաստանի խորհրդանիշը, և երիտասարդ աղջկա խոհերն են, ով տարիներ շարունակ ապրել է հայրենիքից հեռու»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Մարկոսյանը:

http://www.armenianow.com/hy/arts/20976/armenia_eurovision_song_apricot_stone_genocide_turkey

Հայ թուրքական հարաբերություններ, Եվրոտեսիլ, Եվա Րիվաս

Previous post Next post
Up