Feb 19, 2010 01:17
Էս վերջերս Ջավախքի հարցը լուրջ երանգներ է ստանում:
Դե դա կարծում եմ մտածված է: Ոչ թե մեր կողմից, այլ այլոց, որոնք վրացի հիմարներին օգտագործելով, Ջավախքում հայատյացության գործունեություններ են ծավալում: Մի խոսքով Հայերի ու վրացիների միջև լուրջ սեպ է խրվում, որ լավ բանի չի տանում:
Սենց ժամանակներում ոչ մի բան հենց նենց չի լինում: Ու արդեն վրացիները կուտը կերել, հայերն էլ դե ստիպված պիտի տեր կանգնեն իրենց հայրենիքին:
Դե էն ապուշ Սահակ Ա Շվլին արդեն էշ էշ դուրս ա տալիս, թե բացառված չի, որ մենք ռազմական գործողություններ սկսենք նորից:
Էս մեկ:
Հայ-Ադրբեջանական պատերազմի մասին շշուկներն ինձ արդեն զայրացնում են: Բան չես հասկանում, կլինի, թե չի լինի: Բայց մեկ ա դա պիտի լինի, ու պարզ է, որ պազրապես ժամանակը պետք է հարմարեցնել: Միջազգային "ապուշները" հո էդքան ապուշ չեն, Ադրբեջանը հիանալի գործիք է տարածաշրջանում:
Էս երկու:
Անցնենք Թուրքիային: Պատկերը նույնն է, փորձում են կոտրել Հայոց կարծրատիպերը: ՈՒ ինչպես ցույց է տալիս պատմությունը, դրա հաջորդ քայլն է ապտակ հայությանը, սովորաբար դա լինում է ցեղասպանության դրսևորումներով և տարածքների կորուստներով:
Էս էլ 3:
Էլ չեմ ասում, Թուրքիայում վերջերս նկատված քրդական ակտիվությունների մասին:
Աֆղանստանում էլ զորք են հավաքում, յանըմ խի՞:
Էդ խի՞, մի քանի 100 հոգու դեմ պիտի 40.000 ից շատ զորք կուտակեն: Հավատս չի գալիս:
Իմ կարծիքով ամեն ինչը սպասում են Իրանական պատերազմի պատրաստ լինելուն: Ոնց որ թե հանգույցը տեղից բացվի: Օրինակ մտածում եմ, որ ՌՔն գնացել է Իրան, որովհետև սրանք վախեցել են, ասում են, արա էդ ինչ եք անում, կարո՞ղ ա վերջում էլ դուրս գաք մեր դեմ:
Ուրեմն եռակողմ պատերազմ ա լինելու:
Դե Ջավախքի համար մի 20.000 զորքը հերիք կանի, որ նեղից պահենք:
Մի 40.000 էլ հերիք ա, որ Կարաբաղը պահենք:
Մի քառասուն հիսուն հոգի պետք է, որ Զանգեզուրը պահենք (Նժդեհը վկա):
Մի 100.000 էլ հերիք է, որ Թուրքիան պահենք:
Հա, մեկ էլ հանկարծ ներքին պառակտումներ չսկսվի:
Հը՞, ով ա պատրաստ:
Այսպիսով հիմնական գործող բանակ անհրաժեշտ է, 160040-160050 մարդ:
Բա հիմա ի՞նչ ենք անելու:
...Ի՜ ԶԵ՜ն...
հայ թուրքական հարաբերություններ,
ցեղասպանություն,
վտանգ,
Պատերազմ