Հարսանիքի մարդիկ

Feb 13, 2010 10:40

Մի մարդ գնում է հարսանիք: Հենց մուտքի մոտ, շենք մտնելիս, ոտքը խփում է մի քարի: Էս մարդը քարը վերցնում, դեն է գցում. զայրացած մտնում շենք ու հայտարարում.
- Էս հարսանիքում ոչ մի մարդ չկա:
Իրարանցում է սկսվում, ոմանք զայրացած, վերջը հարցնում են, էս ինչ ես ասում այ մարդ: 
- Եթե ստեղ մի մարդ լիներ, մուտքից էն քարը դեն գցած կլիներ: 

Ժողովրդական պատմություններ

Previous post Next post
Up