Տաք թեյի պատմութիւնը

Feb 26, 2011 15:29

Հեր ու տղա թեյ են խմում: Նենց ա ինում, վեր թեյը շատ տաք ա ինում, ու ռաջան էլ տղան ա կում անում: Տղան վեր խմում ա, լեզուն պերանը սաղ վառում ա, աչքերը կըծըպեծին ա անում, բայց պան չի ասում: Դէ մէկ էլ հերն ա խմում, հոր պերանն էլ ա վառում, ու ցաւից հերը կյոռում ա.
- Վա՜յ...
- Հի՞նչ իլաւ ա՛յ հեր:
- Քեզ նման տղաս մեռալ ա:

Ամէն անգամ, վեր սեղանին տիրած ճաշը, կամ թէյը տաք ա ինում, տատս էս պատմութիւնը պատմում ա, ու էլ առաջին օտողը միշտ զգուշացնում ա, եթա յանկարծ շատ ա տաք ինում:


ժողովրդական, Գորիս, Ինքնաճանաչողութիւն, տատիկիցս, բարբառ, Ազգային գաղափարախօսութիւն, մի պատմութիւն, Զանգեզուր

Previous post Next post
Up