«Վերցրու կյանքից գույներ, կյանք տուր գույներին» բարեգործական ցուցահանդես-վաճառք

Aug 24, 2015 22:00


Իմ սիրելի ընկերներ և ընթերցողներ, հրավիրում եմ ձեզ իմ անհատական բարեգործական ցուցահանդես-վաճառքին, որը նախաձեռնել եմ ինձ համար անչափ թանկ մի մարդու՝ ուսուցչիս՝ Արմենուհու համար, ով մոր պես է ինձ համար (Լիլի Սամվելին ծնունդ տվողը նա է):

Այսօր Արմենուհին ունի առողջական խնդիրներ և նրան անհրաժեշտ է ոտքի վիրահատություն. (Անհրաժետ գումարը 5,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ).
Ես հավատում եմ, որ միասին կարող ենք օգնել նրան ամուր կանգնել ոտքերի վրա և շարունակել կյանք տալ նոր գույների.

Հ:Գ- Ցուցահանդեսին ներկայացված են լինելու իմ կողմից ստեղծվող «ՇաԼի» զարդերն ու կտավներս.

Հավելեմ, որ զարդերի թե՛ նախորդ, թե՛ նոր տեսականին այդ երկու օրերի ընթացքում ներկայացված են լինելու զեղչված. Համեցեք գնումների, բարի գործ անելու և հաճելի ժամանակ անցկացնելու.


Սիրով Ձեր՝ lady-dilemma, նույն ինքը՝ Լիլի Սամվել :)
http://lilisamvel.com/

Այլ մանրամասներ տեսեք այստեղ՝ https://www.facebook.com/events/534160856738616/

Լիլի Սամվել, ես, Արվեստ, բարեգործություն, ցուցահանդես-վաճառք

Previous post Next post
Up