Ձեր դիլեման մեկ տարով էլ մեծացավ :)

Apr 22, 2012 22:22

Ես արդեն երկու տարեկան եմ և այդ երկու տարիները քսան տարվա շունչ ունեն գուցե նաև երկու հարյուր տարվա հիշողություն:
Այնքան լավ է, որ երբ ուզում եմ մենակ մնալ, կարող եմ մտնել ԿՄ` իմ մատյան, թերթել հին էջերն ու սուզվել հիշողություններում: Այնքան լավ է, որ երբ ուզում եմ մենակ չմնալ` մտնում եմ ԿՄ և թերթում ձեր էջերը, ընկերներ:

Ժամանակն այնքան արագ է հոսում, որ շունչդ երբեմն կտրվում է: Ուզում եմ հիմա այս րոպեների շունչը պահել... ասում են, երբ ժամանակի բոլոր թվերը նույնն են, կարող եք այդ պահին երազանք պահել, հիմա իմ մատյանում ժամը 22:22 է, մտեք ու պահեք ձեր երազանքները:

ԿՄ, ես, dilemma

Previous post Next post
Up