«... Մի բան է միայն տխուր, թանկագիններս. տխուր է, որ դուք հասկացել եք խաղի իմաստը: Ես ասում եմ խաղի մասին ծաղրասեր սատանայաճտի, որը կա մեզնից յուրաքանչյուրի ներսում և որը զվարճանում է նրանով, որ մեզ արտաքին իրականություն է ներկայացնում այն ամենը, ինչը քիչ անց հենց ինքն էլ բացահայտում է որպես պատրանք: Եվ այդ ժամանակ նա սկսում է ծաղրել այն պատրանքները, ինչ մենք դրա պատճառով ապրել ենք, և ծաղրել մեզ, ինչպես ինձ հետ է անում այն պատճառով, որ մենք չենք կարողանում անձնատուր լինել պատրանքին, որովհետև նրա թիկունքում ոչ մի ուրիշ իրականություն չկա: Ուրեմն` մի գանգատվեք: Անձնատուր եղեք ձեր կրքերին, տառապեք` չմտորելով այն մասին, որ դա ոչ մի բանի չի հանգեցնում: Եվ քանի որ չի հանգեցնում, ապա ուրեմն չպիտի հանգեցնի, և հետևաբար զուր է որևէ ելքի ձգտումը: Հարկավոր է ապրել, այսինքն խաբվել` հնարավորություն տալով ծաղրասեր սատանայի ճտին խաղալ մեր ներսում, մինչև որ հոգնի, և հիշել, որ այս ամենը կանցնի... կանցնի...»:
Լուիջի Պիրանդելլո