Կյանք` նրբիմաստ և անվերածնելի երևույթ...

Feb 07, 2012 23:53

... Եկավ երեկոն: Ժպիտը դեմքիս պառկում եմ քնելու: Շատ եմ սիրում գիշերները, երբ ժամանակ չկա ո՛չ ատելության համար, ո՛չ անտարբերության: Դա մի ուրիշ աշխարհ է, որտեղ ամեն ինչ պարզ է: Պարզ ու հասարակ: Տրվելով կրքերին` ընկղմվում եմ սիրո աշխարհ, որտեղ, լողալով երազանքների առվակով, հայտնվում եմ մի հրաշալի հեքիաթում: Իմ երազելով կարծես փրկում եմ սիրուն, իսկ սերը փրկում է ինձ: Սիրտս անկանոն է բաբախում: Վերջապես լցվեցի հաճելի առավոտվա ակնկալիքներով: Արդեն անզոր լինելով դիմակայել վրա հասած անգիտակցության հզոր հոսանքին` փակում եմ աչքերս ու մտքում ինքս ինձ հեգնում, թե այս որքա՜ն դյուրին էր իմ աշխարհում ապրելը...
Աստղիկ Նալբանդյան

հայելի, ժամանակ, կյանքը հետաքրքիր է, ես, երազ, բարի գիշեր, Երջանկություն, սեր-սիրել-սիրվել, երևակայություն, մի կաթիլ ժպիտ, ազատություն, երազանք, ապրելու արվեստ

Previous post Next post
Up