Jul 29, 2011 16:54
Վերջերս մտքովս անցնում էր ժամանակավորապես դուրս գալ Կենդանի Մատյանից: Բայց մինչ ես դուրս կգայի կամ ոչ` ԿՄ-ն ինքը "դուրս եկավ": 3-4օր. չէի ասի, թե շատ էի զգում կարիքը, վերջերս ինքս քիչ ժամանակ էի անցկացնում այստեղ: Երբ նոր ստեղծեցի մատյանս, ԿՄ-ում շատ բան այլ էր: Այն հատկապես փոխվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում, գուց ես էլ եմ փոխվել: Չնայած զարմանալու բան էլ չկա, ամեն ինչ ժամանակվոր է, ամեն ինչ. դրանից է, որ ՄԻՇՏ ՉԿԱ:
Ինչևէ, եթե անգամ ԿՄ-ն տարիներով չգործի, ես չեմ կորցնի այն` ինչ ձեռք եմ բերել այստեղ` /դեռ/ 15 ամիսների ընթացքում:
Մարդ չի կարող կորցնել այն, ինչ իրենը չի եղել: Ես գիտեմ ինչն ու ինչքանն է իմը:
Իսկ պահպանել այն, ինչ ձեռք է բերե՞լ- այ դա կարող է /եմ/.../ ՞/
Արդյոք բոլորի՞ն է հաջողվում պահպանել ձեռքբերածը, երևի թե ոչ, դրա պատճառները տարբեր են և մեկն էլ այդ պատճառներից անցանկալի իրավիճակները անհասկանալի ձևով հաղթահարել փորձելն է:
ԿՄ,
մտածմունքների մեջ կամ` շուրջը,
ժամանակ,
dilemma,
ամփոփում