Արդեն 5-րդ տարին է, ինչ “Զանգակատուն” ԲՀԿ Մեծամորի “Սբ Ղազար” համայնքային զարգացման կենտրոնը ամառային արձակուրդների օրերին կազմակերպում է “Երեխաները երեխաների համար” մշակութային շաբաթ, որի ընթացքում Մեծամորի և շրջակա գյուղերի երեխաները Մեծամորի մշակույթի տանը դիտում են “Փալանչո” տիկնիկային թատրոնի ներկայացումները և ունկնդրում կենտրոնի “Արևածաղիկ” երգչախմբի համերգը: Իսկ միչև դահլիճ մտնելը, հանդիսատես երեխաները դիտում են կենտրոնի նկարչական խմբակի երեխաների աշխատանքների ցուցահանդեսը: Ամեն տարի այս ձեռնարկին մասնակից են լինում մոտ 1500 երեխաներ:
amsagir.am/