Անկախության, սովետի ու Միկոյանի մասին

May 21, 2014 13:52


Միկոյանի արձանի տեղադրման շուրջ կռիվ-կռիվները, չգիտես ինչու վեր են ածվում սովետը գովերգողների ու սովետը փնովողների հակամարտության։ Չէ, այսինքն` գիտես, թե ինչու, բայց մեկա, սովետի ինչացու լինելը Միկոյանի արձան տեղադրելու նպատակահարմարության հարցի հետ կապ չունի։

Մյուս հարցը, որ պարբերաբար բարձրացվում է, այն է, թե «ի՞նչ տվեց ձեզ էդ անկախությունը»։ ( Read more... )

Անաստաս Միկոյան, սովորեք հետս գյոռս չեմ տանելու, Հայաստան

Leave a comment

noni_no May 24 2014, 06:07:49 UTC
նոր կարդացի վերջացրի

հիմնականում համաձայն եմ
բայց Սովետի ժամանակ Մոսկվայում (գոնե Մոսկվայում) լավ էլ կար խտրականությունն ու շովինիզմը: Կենցաղային մակարդակով: Ասենք, դեպք գիտեմ, որ տրանսպորտում կիրթ, նորմալ ուղղակի մազերով սև, հայ կանանց ու երեխաներին վրա էին տալիս՝ ա լյա պանայեխալի:

էլ չեմ ասում 1977 թվի Մոսկվայի մետրոյի դեպքերը, որ չնայած բազում ապացույցների, որ հայերը կապ չունեին, շատ երկար ժամանակ գնում էր որպես "հայ տեռորիստների" գործը:

իհարկե, ֆորմալ առումով չկար: բայց միանշանակ չես կարող պնդել:

Եւ ընդհանրապես, որտեղի՞ց էդ սովետական ու պոստ-սովետական սերունդներիս մոտ էն հստակ գիտակցությունը, որ ռուսները ահագին շովինիստ են:)

բայց դե էս Միկոյանի հետ կապ չունի, ուղղակի:)

Reply

koreolan May 24 2014, 08:31:24 UTC
«էլ չեմ ասում 1977 թվի Մոսկվայի մետրոյի դեպքերը, որ չնայած բազում ապացույցների, որ հայերը կապ չունեին, շատ երկար ժամանակ գնում էր որպես "հայ տեռորիստների" գործը: »

Էդպիսի ապացույցներ չկային։

Reply

noni_no May 24 2014, 09:21:06 UTC
ես տարբեր տարիների (սովետից հետո) տարբեր հաղորդումներով լսել եմ, որ ապացուցվել է, որ հայերը կապ չեն ունեցել: ինչևէ

էականը երկրորդ-երրորդ սորտերի պահերն էին: Հիշենք նաև Գորբաչովի հայտնի՝ "лицо кавказской национальности" արտահայտությունը:

Reply

koreolan May 24 2014, 10:34:28 UTC
Հաղորդումներին շատ մի հավատա։

Գորբաչովը մի կողմ, երկիրն արդեն փլուզվում էր ու հավասարությունն էլ էր վերանում, բայց ազգային խտրականություն մինչ այդ սովետում չի եղել. ոչ Անդրոպովի, ոչ Բրեժնևի, ոչ Խրուշչովի ու նույնիսկ Ստալինի ժամանակ։ Ստալինի ժամանակ միայն մի վերապահումով. ոչ լոյալ ու պատերազմի ժամանակ մասսայաբար գերմանացիների կողմն անցած ժողովուրդներին աքսորել են. Ղրիմի թաթարներ, կովկասյան ժողովուրդներից ևն, բայց դա լրիվ ուրիշ պատմությունա։

Reply

noni_no May 24 2014, 12:32:17 UTC
ես դրա համար նշեցի, որ հիմնականում կենցաղային մակարդակի է եղել, ոչ պետական պրոպագանդա:

դե հա, Գորբաչովն արդեն լրիվ ուրիշ երգ էր էդ առումով, բայց էլի ԽՍՀՄ էր:

ինչևէ

Reply


Leave a comment

Up