Դատավորը դատարանն է, բայց հոգևորականը...

Jan 07, 2010 00:29

-Եկեղեցին հոգևորականը չէ. եկեղեցին մկրտված քրիստոնյաներն են,- քիչ առաջ ասաց տեր Կյուրեղը «Շանթով»:
...
- Եկեղեցու զենքը քարոզն է միայն,- ի պատասխան Նվերի հարցրեց, թե` ուրեմն եկեղեցու քարոզը զորեղ չէ՞՞՞ եթե Տոնը դարձնում են զեխություն..
-Քրիստոսի քարոզը հզոր էր, սակայն Քրիստոսն էլ էր ասում հաճախ` ով աչէ ունի, թող տեսնի, ով ականջ ունի` թող լսի,-ասաց տեր Կյուրեղը:

Ես հիշեցի Նոյին:
Ու`...  այս քանի օրվա բանավեճերը հոգևորականների այսպիսին կամ այնպիսին լինելու մասին լսել-կարդալուց անընդհատ հիշում եմ Պետրոսին. Քրիստոսը գիտեր, որ մինչև աքլորականչ նա հրաժարվելու է իրենից, բայց...  ով ավելի լավ կիմանար մարդկային մեղքերն ու դրանցից հրաժարվելու արժեքը, եթե ոչ` Մարդացած Աստված, որ խաչվեց, մեռավ ու Հարություն առավ: Սա էի ուզում ասել. Խաչվողից խիստ չլինենք: Մեղա:

Սուրբ Ծնունդ

Previous post Next post
Up