Ներեցեք ինձ

Jan 05, 2010 22:45

Քրիստոս- Աստված  ու Սուրբ Հոգի: Միշտ: Հավիտյանս Հավիտենից:
Այսօր էլ, Հարության Տոնին էլ մտածում եմ` արդյոք արժանի եմ Աստծո Սիրուն ու որ Աստված խաչվեր ինձ համար:
Աստված մեծ է, Աստծո Սերը, Ներումը.. իմ որոշելիքը չեն: Ես միայն կարող եմ, ուզում եմ այն ընդունել ամբողջ հոգով ու սրտով:

Աղոթել եք՞ .
Եւ թո'ղ մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց:
... Կարողանում եք՞ մաքուր սրտով ասել այս բառերը: Ես` չէ: Գուցե` այդ պահին միայն: Ներիր ինձ, Տեր:
Ներեցեք ինձ դուք: Սովորեցրեք ներել: Սիրել` կսովորեմ...

Սուրբ Ծնունդ, ԵՍ

Previous post Next post
Up