մարդ սիրող, բայց հայ չսիրող զանգվածքը ոնց ասես Հայաստանին, հայ պատմությանը, պապերիս կպավ՝ էլ ձեռ առավ, էլ ստորացրեց, էլ թրքի ու արաբի խառնածին անվանեց,... ընդամենը որ մարդուն բարձրացնի
մակարդակ
մի դասատու ունեինք, գեղագիտություն էր դասավանդում
էդ կինը չէր կարողանում գեղեցիկի մասին խոսեր
(
Read more... )
Reply
Reply
Վերջերս փոխել եմ տակտիկաս։ Թե չէ նյարդերս չեն դիմանում, հոգեպես մեռնում եմ։ Եթե ես ինձ համարում եմ հավատացյալ հայ, ուրեմն հույսս դնում եմ Աստծու վրա, հասկանում եմ, որ ամեն ինչ նրա ձեռքերում է, գիտի ինչ է անում և ինչու։ Ինձնից հասնում է անել ինչ պիտի անեմ, ապրել նրա օրենքներով ու թող լինի ինչ լինելու է։ Ու որ պատահական ոչինչ չկա։ Գիտես, դարերով այ սենց քարշ ենք տվել։ Դա երևի մեր առաքելությունն է ազգային։ Գոյություն քարշ տալ։ Երբ սկսում եմ անհանգստանալ, որ սենց ազգը կգնա կկորի, քույրս կատակում է, ասում է մենք այնքան նախանձ ազգ ենք, որ երբեք թույլ չենք տա, որ այս աշխարհում մի բան առանց մեզ տեղի ունենա կամ աշխարհը կործանվի ու մենք դա չտեսնենք, հեչ մի մտածիր ։)))
Հիմա ես եմ քեզ ասում։))) Էս ազգը սենց բաների մեջով է անցել։ Մի կյանք է, կապրենք կգնանք։ Երևի մեր սերնդին չի դեռ բախտ վիճակված տեսնել ազգի ու պետականության ծաղկունքը։ Մենք արցունքներով ջրողն ենք ու կակաշ արարքներով պարարտացնողը․․․ Գրողի ծոցը։ Թող այդ դերը մերը լինի, բայց մեր երեխաները թող բերքը վայելողը լինեն․․․որտեղ էլ որ լինեն․․․պանդխտությունն էլ իր դերը ունի, Աստված հենց այնպես չի մեզ շպրտում այս կողմ այն կողմ․․․մի ծրագիր ունի։
Reply
խաղաղվեցի, գիտե՞ս )
շնորհակալ եմ
Reply
Reply
Leave a comment