պատերազմող տղաների ապագա կանանց՝ այսօրվա ծիտ աղջիկներին

Jun 05, 2016 12:13


Սա շատ եմ մտածել: Երևի արդեն շուտ չի այս մասին գրելը:

Երբ ազգի տղաները պատերազմում են, աղջիկները չեն կարող ծիտ մնալ...: Ցավոք:
Հասկանում ենք, որ մեր այսօրվա հերոսները վաղը կամ այսօր արդեն խնդիրներ ունեն՝ սոցիալական, առողջական, աշխատանքի, պատերազմական հիշողությունների, կարևոր-անկարևոր լինելու ու մնալու... ու էլի

Երևի նվազագույնը այնքան ուժ կունենա հասարակությունը, որ երբ այսօրվա տղաները վաղը հարցեր բարձրացնեն, երեկվա նման չասի՝ էլի էս ազատամարտիկներըըըը՞՞՞...

Հուսամ մեր զոհված տղաների հետ մեր միջի քաղքենու ու հիմարի ու անտարբերության այդ մասն էլ մեռավ....

Հիմա ուզում եմ խոսել աղջիկների մասին: Տղաների ափսոսալու չափ ձեզ էլ եմ ափսոսում, աղջիկներ ջան: Ցավում եմ:

Պատերազմով անցած տղամարդու հետ ընտանիք կազմելը հեշտ չէ՝ դուք էլ չեք կարող ծիտ մնալ...:

Ու ինչքան շուտ հասկանանք դա, այնքան չեք զարմանա հետո...: Ոչ միայն հերոսի կին լինելուն պատրաստ եղեք, այլև՝ պատերազմողին ու պատերազմածին:

Պատերազմող երկրում ընտանիք ունենալը հայրենիք սիրելու պես բան է )

Ձեր՝ Խլուրդ

Հայաստան, Հայրենիք, սահման, Կին-Տղամարդ

Previous post Next post
Up