Դե ինչ. Մարդասիրության կարոտ մարդուն հացով չես կշտացնի..:
Ոչ միայն հացիվ, ոչ միայն բանիվ, այլև՝ հումանիվ:
Ես էլ եմ հայտարարում համաշխարհային մարդասիրության մրցություն: Ա, չէ՝ ճիշտ եմ արտահայտվել՝ նախ մրցություն, հետո՝ մրցանակ:
Ավելին՝ հայտարարում եմ նաև ժյուրիի մրցույթ: Եթե ֆռնենդներիս մեջ չկան, չեք ապահովի համաշխարհային ճանաչումը, լավ չի....:
Ու էս
(
Read more... )
Իհարկե,ես ու դու հո գիտենք, որ իրականում այդ մրցանակին արժանի են սահմանամերձ գյուղերի կանայք, որոնք արկերի տակ ցանում-հավաքում են բերքն ու հաց են թխում ու երեխա մեծացնում, որ հետո ձրիակերներին զոհաբերեն․․․ Բայց դա աղ ու հաց է, ու մեր աղ ու հացն է։ Իսկ աշխարհին շուո է պետք․․․ Թող լինի շոուն։ Դիվանագիտություն է։ Ճիշտ տակտիկա է։ Ռուբենի կինը հրեա է։ Նրանք լավ գիտեն նման բաները։Ճ
Իսկ մենք հայի հետին խելքով ենք։ Ուղղամիտ, անկեղծ։ Աշխարհին մառլեզոնյան բալետներ են պետք։ Թող տվողը մենք լինենք՝ ալպիական մանուշակիզմից էլ մի քիչ դուրս կգանք․․․
Բարև։ Պինդ լինենք։ Դեռ ո՜՜՜ւր ենք։ Մնացածում հույսս դրել եմ արդեն լրիվ Աստծու վրա։ Հիմա որ հետադարձում եմ հայացքս, այս չորս օրն ԱՅՍ ԻՆՉ արեցին։
Reply
դու միշտ գտնում ես դաղվածս ինչով հովացնես )
Չորս օրը շարունակվում է: Մեղքի զգացումը խեղդելով ենք ապրում...:
Խեղդելը վատ է, չէ՞՞
Reply
նորից գրեցի-ջնջեցի
կարճ ասեմ, համամիտ չեմ քո հետ
որ համամիտ չեմ լինում, սովորաբար բան չեմ գրում .. :) վիրտուալ վեճերի ժամանակս ու հավեսս անցել ա
բայց Տաշուկը ճիշտ ա
շատ ճիշտ
ուրիշ տեսանկյունից նայես, երևի կհասկանաս
կամ չէ, որովհետև չես ուզում նայել
խնդիրներ կան, որ մենակ ոչ էվկլիդյան տարածքում են լուծվում
Reply
Սա էր՝
https://www.youtube.com/watch?v=YfdJzQsOqrY
http://www.a1plus.am/42187.html
Ու էլի լուսանկարներ կան․․․․․
Reply
Reply
Reply
քաղքենի ենք
չխղճալը դարձել է գալարված անտարբերություն՝ պոչը չես գտնի, որ քաշես, բացվի ու զատես չխղճալը անտարբերությունից
էդ երեխաները համ կռվում են, համ մեզ ուժ են տալիս... ուր է մեր, սեփական ուժը ՞՞՞
Reply
Հա։ ԱՅՆ ԷԼ ԻՆՉ ՈՒԺ ԵՆ ՏԱԼԻՍ մի մատ տղերքը․․․ Ապշելու բան է․․․ Հրաշք սերունդ է․․․
Reply
մեղա
Reply
Reply
մարդասիրությունը էնքան բնական է նորմալ մարդու համար, որ հավաքվելով ելք է ուզում՝ լինի ստեղծագործել, լինի բոլորի համար կռվել..
Reply
Leave a comment