Կապիտան Ուրֆանյան

Apr 04, 2016 16:20


Կային, որ գրում էին ով, ում, երբ կռվելու ու չկռվելու մասին։
Թե՝ հայրենիքը մերը չէ, կռվի ժամանակ են տալիս, հետո վերցնում են...։

Ուզում էի բան գրել դրա վերաբերյալ, հետո ասի՝ լավ է, սենց օրեր խոսքը արժեքը կորցնում է։

Բայց ինչ կարդացել եմ մեր կապիտանի մասին..։ Ջահել տղա, որ հերոսություն ու տիրություն է արել անձնակազմին, մենակ կռվել է ազրթրքի դեմ, վերջին նռնակը պահել թշնամուն ու իրեն...։

Լացում եմ, հա։ Լաց, հպարտություն, ամոթ ու ցավ խառնվել են։

Ամեն մարդ ինքն է որոշում ինչպես ապրի ու մեռնի հայրենիքի համար, հա, բայց զոհերի քանակը, մարդկանց մահանալու ձևը քաղաքականությունն է թելադրում...

Հավերժ փառք ձեզ, տղեք։ Ու կներեք...

Կապիտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին:

Ծնվել էր 1990-ին...

Հայաստան, Արցախ, հերոսներ, Հայրենիք, Հաղթանակ

Previous post Next post
Up