Երևի բրազիլական, կամ հնդկական, կամ հայկական սև-սպիտակ սերիալներն են մարդկանց փչացրել:
Սև-սպիտակ՝ որ մտածում են, որ եթե վատն է, ուրեմն պիտի անընդհատ, ամենուր նենց բաներ անի, որ միայն վատն են: Որ իրենք երբ նայեն ու միանգամից ջոկեն՝ սա են սևն է, վատն է...:
Դրա համար երբ ՀՀ ԿԳՆ նախարարը օրինակ վարտիքով նկար է դնում, սրանք ուրախանում են, ասում են՝ ուրեմն վատ նախարար չի, մանավանդ՝ գիտության ու կրթության... Դե՝ գիտությունը հեռու է, կրթությունն էլ, ինչ է եղել, վիպուսկնոյ-բան կա, էլի, ուրեմն կա:
Կամ ասենք մեկին պաշտոնից հանում են, կամ տանում են ուրիշ պաշտոնի՝ ուրեմն հին տեղում արածները հեչուփուչ եղավ, արդեն կարելի է սպասել սրա վարտիքով նկարներին ու լայքենք ու ուրախանանք...: Արանքում նույնիսկ տխրում են խեղճ գործազուրկի համար:
Հիմա որտեղից ձեր համար ճարենք ամեն օր արյունոտ բերանով նախարար-մախարար, որ համոզենք, որ՝ տես, ինչ վատն է:
Այ քեզ բան:
Սա էլ նվիրվում է ձեզ, սև-սպիտակ սերիալների սիրահարներ: Նայեք, ասեք՝ բայց ինչ, լավ էլ մարդ է եղել:
http://bigpicture.ru/?p=556270Մեկ էլ՝ իրոք տարօրինակ է՝ էն գլխից գործազուրկ-չունեցողին ընկալում են որպես դրան արժանի, իսկ որ միլիոնների մեջ ապրող մեկը հանկարծ պաուզա է ունենում, խղճահարվում են: