մուրացկան փարթի

Feb 28, 2016 10:56


մրցանակ-փարթին մտածել է չի տալիս ձեզ՞՞՞
Վերջին օրերին իշխանությունները կպած մրցանակ են տալիս նրանց, ովքեր բարեգործություւն, թե ինչ են անում տեղերում, որտեղ պիտի իշխանությունը ինքը աշխատանք-տուն-նորմալ կյանք ապահովեր:
Որ ասում եմ պետությունս ՀԿ է, ...
Փաստորեն՝ ինքը էլի ոչինչ չի անում, ու մի ակտիվ մասսայի, որ պիտի լիներ ոսկյա երիտասարդություն, պիտի իրեն քննադատեր, հասարակական կարծիք ապահովեր,  պահանջներ ներկայացներ... թույլ է տալիս ինքն իր աչքին կարևոր լինել ու իր մարդկային պարտքը կատարած զգալ:  Ու բավարարված զգալ: Ավելին՝ գոհ լինել իր արած գործից ու դրա հնարավոր շարունակականությունից:
Ավելին՝ գնալով նման գործունեությունը դառնում է սովորություն ու նորմա՝ դրա հետ մեկտեղ աճում է այն մարդկանց կարիքը, ովքեր կարիք ունեն նորմալ ապրելու..., որովհետև պետության մեջ են ապրում, էլի ու նման բաներ.... դառնում է այս զանգվածի համար անհրաժեշտություն:
Մի մասսա էլ կա, որ ծափ է տալիս նման բարեգործությանը, առանց խորանալու, թե ինքը կապրեր ՞՞՞ մուրացիկի պես, մի փոր հացով, կամ թեկուզ փող բերող լավ երաժշտության ներքո:

Հասարակությունը կորցնում է իր ադեկվատությունը:
Փթթելը դարձել է փտել:

«Այրված այգեստանները» հիշեցի:
Աղան շրջում է շուկայում, բոլորը խոնարհվում են հարգալից, որպիսություն հարցնում:
Դագաղագործը նույնպես՝ Ինչով ծառայեմ, աղա...

Աղան նայում է պատին շարված դագաղներին, ասում է՝ քեզ ծառայի, բալամ, քեզ...:

disneyland, պյուռոսյան, Օպերացիա Թմբուկ, 3 շիշ ձեթ, պաչել-մաչել` չկա, պետությունս ՀԿ է

Previous post Next post
Up