ապրիլիքսանչորսի դիագնոզը

Nov 15, 2015 13:43


Մի ապրիլի քսանչորս էլ երեկ էր: Ջարդի իմաստով չէ, քաղաքական ասեմ, խելքի ասեմ, խելք սովորեցնելու ասեմ... էս բոլոր հնարքների բանեցման իմաստով ( Read more... )

բառ չունեմ, ՓՈՔՐոգի, սահման, շառից-փորձանքից հեռու, համեմատություն, օտարալեզու, 3 շիշ ձեթ, genocide, Понедельник начинается в субботу, քարկտիկ, հոգնել եմ մարդկանցից հանուն մարդու, Հայրենիք, չափանիշ, fizi-logus, ընտրությունները մոտենում են, Եղեռն

Leave a comment

mar_amirchanyan November 15 2015, 17:31:54 UTC
Երկուսն իրար հետ էի լացում: Սկսեցի Փարիզի համար, հետո ավելի ուժգին՝ որ Սիրիայի տասնապատիկ այդքանն արդեն վիճակագրություն է դարձել ու "չի հուզում այդպես, ինչպես կհուզեր Փարիզինը": Այ էդ վիճակագրությւոն դառնալու համար: Եվ ոչ միայն Սիրիայի:

Չգիտեմ:

Reply

khlurd November 15 2015, 17:59:28 UTC
Մարդ գտներ այն միջինը, որտեղ մարդկությունը չի կորցնի...:

Լավ չեմ ինչ-որ:

Reply

mar_amirchanyan November 15 2015, 18:02:54 UTC
Ես ալ...

Վախենում եմ, որ հերթական փոթորիկն է մոտենում ու չգիտեմ, թե ինչքան մոտիկից եմ շունչը առնելու: Ու թե ինչպես ենք փոխվելու:

Reply

noni_no November 15 2015, 18:06:03 UTC
աշխարհն արդեն ըստ իս կդառնա Փարիզից առաջ ու հետո... ոնց որ սեպտ 11-ից հետո: բնականաբար էս ինքնաբուխ չէր, էս ինչ-որ գլոբալ բաների սկիզբ էր:

Reply

mar_amirchanyan November 15 2015, 18:07:24 UTC
հա
էդ տագնապը ոնց Սիրիայից սկսվեց, տենց գնում ա

Reply

noni_no November 15 2015, 18:09:52 UTC
ես մտածում եմ՝ եթե Ռուսաստանը չխառնվեր, մանդրից Սիրիան կուլ կտային, կպրծնեին... բայց Ռուսաստանով ահագին բա փոխվեց, հիմա պիտի ուրիշ լուծումներ գտնեն

ուղղակի ջղայնացա, որ երեկվանից էդ ԻԼԻՊ կոչված զիբիլն իբր իր վրա ա վերցրել, ու բոլորը դրած հավատում են: ինչ-ինչ, բայց Ֆրանսիան մինչև հիմա դրանց օգնել ա, ու էդ կոնտեքստում Եգիպտոսի ռուսական օդանավը հստակ տրամաբանության մեջ էր, իսկ Փարիզի դեպքերը՝ չեն:

Reply

khlurd November 15 2015, 18:32:50 UTC
ռուսական մամուլում պտտվում է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարը ասել է, որ ժամանակն է ԻՊ-ը ճանաչել որպես պետություն...:

Եթե նույնիսկ դա ֆեյք է, էլի մեր ուշադրությանը արժանի բան է՝ ռուսները թուրքերի կողքերն են պտտվում: Դե՝ վերջերս էլ Պուտինի հրամանով մեր մոտ հրետանիներ, թե ինչ տեղադրեցին, թե կտեղադրեն...:

Բակոն ո.բացություն արեց, թե՝ ռուսներ, Արցախի տարածքը եզ ղուրբան իլիպի դեմ պատերազմելու համար: Գնաց Մոսկվա, հանդիպումներ, վեչեռինկաներ ինչ-որ...:

Ու էս ամեն ինչի մեջ չես հասկանում՝ իրենց իշխանության դարդն են, թե ինչ: ՀՀ արտաքին քաղաքականությունը հավկուր էլ չէ, հավ է դարձել:

Reply

noni_no November 15 2015, 18:41:12 UTC
Բակոյի ասածը որ լրիվ վերջն էր... ասենք ոնց որ մի հատ էշ հհկական հերթական էշությունն ասած լիներ...
սենց էժան ու ափաշքյարա բազառ տանե՞ս սեփական հողերիդ ու անվտանգությանդ հետ

փաստորեն էդ թրքականն էլ ֆեյք էր

Reply

noni_no November 15 2015, 18:43:29 UTC
ՆՈՒՅՆԻՍԿ եթե ֆեյք է... օքեյ

Reply

khlurd November 15 2015, 18:55:18 UTC
հա, լրիվ հհկ-ի հայվանություն էր

ասա սկի անկախությունդ չեն ճանաչել, այ անպատիվ

ու հենց էդ օրերին երկու հոգի զոհվեցին
երկու զինծառայող էլ այսօր, վթարց

Reply

noni_no November 15 2015, 19:03:05 UTC
էսօր էլ.................... վախխխխխխ

Reply


Leave a comment

Up