ապրիլիքսանչորսի դիագնոզը

Nov 15, 2015 13:43


Մի ապրիլի քսանչորս էլ երեկ էր: Ջարդի իմաստով չէ, քաղաքական ասեմ, խելքի ասեմ, խելք սովորեցնելու ասեմ... էս բոլոր հնարքների բանեցման իմաստով ( Read more... )

բառ չունեմ, ՓՈՔՐոգի, սահման, շառից-փորձանքից հեռու, համեմատություն, օտարալեզու, 3 շիշ ձեթ, genocide, Понедельник начинается в субботу, քարկտիկ, հոգնել եմ մարդկանցից հանուն մարդու, Հայրենիք, չափանիշ, fizi-logus, ընտրությունները մոտենում են, Եղեռն

Leave a comment

noni_no November 15 2015, 16:37:21 UTC
լավ էր
ընդհանուր համաձայն եմ
Սիրիայի պահով միշտ համաձայն եմ, բայց որ՛տև ես էդքան կոսմոպոլիտ չեմ, որ բոլորինը ծանր տանեմ, նախ իմին եմ նայում: Իսկ Սիրիայում իմոնք շատ էին ու դեռ շատ են, ու հետևաբար Սիրիան իմն էլ է:

(Ինչքան էլ, որ շատ սիրիահայերի համար Հայաստանն իրենցը չի, սիրիահայերն իմն են, հենց էդպես, որ՛տև նույն իմ հայաստանցիներից շատերի համար էլ Հայաստանն իրենցը չի: Իրենցն ավելի շատ Ֆրանսիայի փախստականների ճամբարներն են, քան Հայաստանը, բայց էլի, նրանք էլ իմն են)

Դրա համար Սիրիայի ու Լիբանանի համար սիրտս շատ ավելի է ցավում:

Բայց երեկվա Փարիզի համար էլ սիրտս շատ ցավեց: Դեռ չեմ կարողանում բացատրել՝ ինչի էդքան ցավեց, բայց երևի նաև իրենց՝ ոչ իմ ֆրանսիացիների, ապահով ու խաղաղ կյանքի համար էլ սիրտս ցավեց, ցավեց նրա համար, որ երևի էշերի էշ Օլանդ ունեն, որ դեռ շատ ախկոների միջով կանցկացնի իրենց ու տենց...

Բայց Ռոդենի արձանի մոտ ծաղիկ մեռնեմ չեմ դնի: Էդ արձանն ինձ համար Ֆրանսիա չի: Ավատարս էլ չեմ դարձնում ֆրանսիական դրոշ, որ՛տև մասսայական գործողություններ չեմ սիրում:

Դեսպանատուն էլ չեմ հասնի, որ ծաղիկ դնեմ: Որ՛տև Սիրիայի առաջ կոնկրետ պարտք ունենք, որ չտվինք երկրովի: Չնայած ես իմ Աստծուն միշտ եմ աղոթել էդ երկրի համար:

Հա, միակ քաղաքացիական ակցիան որ կանեի, էդ դեսպանատան դիմաց լռված անշնորհակալ ու անաստված ընտանիքին ականջներից բռնած Ֆրանսիա կլարեի, եթե տարբերակ ունենայի:

Reply

khlurd November 15 2015, 17:10:14 UTC
Մեր շենքում շատ սիրիահայ կա: Ոնց են ապրում, չգիտեմ: Վարձովը գիտեմ միայն, տանտերերը դամաֆոն դնելու համաձայնություն չէին տալիս, այդպես իմացա:

Փարիզը ես չհասցրեցի ցավեմ այնքան, ինչքան հաստատ կցավեի... հազիվ հասցնում էի կարդալ. դա խանգարում էր շատ...

Գոնե Եվրոպան անվտանգ մնար, հիմա դա միֆ դարձավ. Անտրամաբանական, անհասկանալի, չկանգնող, անսիրտ մսաղաց ոնց որ միացած լինի... Թուրքը տարածվել է:

Երեկվա մոմավառությունը որ տեսա քաղաքապետարանն է հրավիրում, շատ զարմացա՝ միշտ տանձերին չէր ոչինչ՝ ոչ Գյումրիում ընտանիքի սպանություն, ոչ վթար,... ոչինչ: Հետո հասկացա ինչ պահ էր: Բարձր մակարդակի:

Reply

noni_no November 15 2015, 18:04:47 UTC
լսի, էդ մոմավառություն բառից մոտս ցնցումներ են սկսում: վանում են

միակը, որին «մասնակցել եմ» Ավետիսյանների ընտանիքի համար օպերայի մոտինն էր: էն էլ, որ՛տև մի տեսակ պետությունը տեր չկանգնեց էդ վշտին, արտահայտվելու տեղ ու ձև չթողեց

իսկ երեկվանից զզվեցի: ինչ է նշանակում երկրի նխագահը գնում ու խոնարհվում է Ռոդենի արձանին... ու նույն դեմքով ու լրջությամբ, ինչ որ Եղեռնի:

գլամուռները տարել ա լրիվ

Reply

khlurd November 15 2015, 18:27:33 UTC
Հա, Ռոդենի արձանի պահը ոչ մի կերպ չընկալվեց )))

Reply

noni_no November 15 2015, 18:42:32 UTC
երևի սկզբից ուզել են Ֆրանսիայի դեսպանատան առաջ անեն, բայց դեսպանատունը խասիաթի համաձայն չորել ա, ոնց որ վիզա չտալուց... սրանք էլ քցել-բռնել, Ռոդենի արձանն են բռնել

Reply

khlurd November 15 2015, 17:11:32 UTC
Ֆեյսբուքում հալեպահայերի մի խմբում գրել էին՝ հայրենիք գալը մի ցավ, չգալը՝ ուրիշ ցավ:

Իրենց հին տներն են երազում դառնալ: Մանկության պես արդեն...

Reply

noni_no November 15 2015, 18:01:52 UTC
մենակ էդ չի, է՛:(

Հայաստանն իրենց հայրենիք չի: կիլիկիայի սինդրոմ կա մեծամասնության մեջ:

Reply

mar_amirchanyan November 15 2015, 18:13:02 UTC
հա, էնքան դեպք եմ լսել՝ սպասում են վիճակը լավանա, հետ գնան

Reply

noni_no November 15 2015, 18:16:59 UTC
Մար, որ ուղղակի սպասեն... վերջի բառերով քֆրտում են Հայաստանն ու հայաստանցիներին...

ես մեկին գիտեմ, լիբանանահայ... ինչ ասեմ, 15 տարի տևեց, մինչև մարսեց Հայաստանին, օդը վերջապես վրան ազդեց, ու քֆրտողից վերածվեց պաշտպանողի... որ էն, ինչ իրեն էին ասում - դուրդ չի գալիս, վեր կաց, գնա քո Լիբանանը, հիմա ինքն է ասում սիրիահայերին:)))

բայց դե մարդիկ իրենց կարճ կյանքն ապրում են անիծելով ու բողոքելով, մեղքս են տալիս, թե չէ ես չեմ նեղվում ու լուրջ էլ չեմ ընդունում:)

Reply

mar_amirchanyan November 15 2015, 18:19:10 UTC
էհ, 40-ականներին հայրենադարձվածները մինչ հիմա էդ վիճակների մեջ են..)

օֆ աման, աշխարհին խաղաղություն

Reply


Leave a comment

Up