տարոնին խնդրողները թող մի հատ առաջ գան

Sep 28, 2015 09:04


էս քաղաքապետարանի ու տոնի հետ կապված
ու շարադրություններ սիրող մասսայի հետ կապված

Չեմ կարող չասել, որ եթե Երևանի տոն չլինի, գումարը փոխանցվի սահմաններին, քաղաքացիների պահանջով ընդ որում /ոչ թե խնդրանքով/, դա ԸՆԴԱՄԵՆԸ ՔԻՉ ՄԸ ԱՐԴԱՐ կլինի, ոչ ավելին... ու մանավանդ ՈՉ «գեղեցիկ-սիմվոլիկ-ուծի-պուծի նվեր»...

Ես զարմանում եմ, լուրջ: Արրա, մի հատ վերևից ( Read more... )

ասա՞՞՞ տարոն, էլիտարներ և գավառացիներ, ասա Ով է գովազդդ-ասեմ Ով ես դու, 3 շիշ ձեթ, սահման

Leave a comment

Ընդունեցին— թուրքից էլ վատ, այո՛. gago_berlin September 28 2015, 11:59:38 UTC

Շատերը՝ կորցրած տուն, տեղ,
Ընտանիք, երեխեք, հայր, մայր,-
Այժմ պատրաստ էին ամեն ինչ քանդել
Մի լավ ձիու, կամ մի բեռ ալյուրի համար։
Ով էլ հանդիպեր, ումն էլ լիներ.
Ռսի, թուրքի, հայի- միևնույն չէ՞։
Միայն թե քաղցից չոռնար կինը.
Միայն թե երեխեն շունչը չփչեր։
Խնոթսից- Ալաշկերտ։ Հետո Ղարս։
Ցուրտ, մերկ, սով, տիֆ։
Ինչքա՜ն, ինչքա՜ն մեռան,
Քաղցից, կամ ետ չեկան ֆրոնտից։
Ամբողջ ճանապարհը- դիակներ, մահ:
Ով որ մնաց՝ մնաց։ Հասան վերջապես
Այն ռսի երկիրը, որի համար
Այնքան արյուն էին իրենք թափել...
Հասան։ Թափվեցին կիսամերկ։ Եվ ի՞նչ.
Մնացին երկնքի տակ բաց,
Ցուրտը հետևից, քաղցն առջևից-
Ոչ օգնություն, ոչ բան։
«Ռուսահայ եղբայրնե՜րը»... հա՜-հա՜...
Ընդունեցին- թուրքից էլ վատ, այո՛.
«Ռուսահայ եղբայրնե՜րը»... «Հայրենի՜ք». «Հայ»,
Կուշտ, ականջները դինջ, ապահով։
Բայց ինչո՞ւ ընդունեցին այդքան վա՛տ, վա՛տ,
Օտարի, թշնամու, գրողի պես.
Դե, հայեր են լիրբ, մուխաննաթ,-
Մտածում Էր Շավարշը- հայեր են գեշ,

Այլասերված հայեր, ռսացած.- ոչ
Կռվի երես տեսած, ոչ կռվի ահ.
Եվ դա չէ՞ր պատճառը, որ
Ոչխարների նման սարսափահար,
Նրանք փախան ֆրոնտից, տվին Էրզրումը,
Հետո Ղարսն, Ալեքպոլը... վա՛յ ձեզ, հայեր...

Reply


Leave a comment

Up