առավոտյան քսան-զրո-զրո - բ

Jun 30, 2015 11:05


Երեկ մի վիձյո աչքս ընկավ /սա չի, ավելի մանրամասն էր էդ պահը/, վովա էի նայում, էլի... սա իր մարմնապահպանների հետ էր, ինչ էր, քաղաքացիական հագած ոստիկան էին, ինչ էին... մի կողմ քաշված զգույշ ցույց տալով բացատրում էր, թե սրանք ուր գնան, ժողովրդի մեջ ոնց տեղավորվեն... մեկ էլ աչքը ընկավ, որ կամերան իրենց վրա է, ձեռքը դրամատիկ նետեց առաջ, համարյա՝ ինչպես եթե իր վաթանը ցույց տար, ձայնը բարձրացրեք ու պաթետիկ-տռագիկ թե՝ գնացեեեք, գնացեեեք ու ձեր արյունը չուրանաաք.../սխալ էի հիշում )/
Էս քաղաքացիական շորերովները մի պահ ուզեցին մտածեն, հասկանան, թե իրենց ինչ հրամայվեց, հետո հիշեցին, որ իրենք մտածել չգիտեն, ու տենց հանգիստ, շորորալով գնացին:
Ստեղ ուզում էի գրել՝ խնդալու էր, բայց ուրիշ բան եմ ուզում հարցնել՝ վովան առաջ բանակում էր, հա՞՞՞
Ճիշտ է, բանակում մեր հարազատներն են, բայց ես համոզված եմ, որ նայում, ուրախանում են, որ էլ բանակում չի:

Էրմենի, Օպերացիա Թմբուկ, fizi-logus, 3 շիշ ձեթ, անտրամաբանադիր

Previous post Next post
Up