dabavog է գրում.
«քաղաքում չէի, ուշ եմ դուրս եկել փողոց, ու էն ամենադրամատիկ պահը /գնալ-մնալու/ չեմ տեսել, բայց ասեմ ինչ եմ ինքս տեսել իմ աչքերով դրանից հետո․
1. ում հետ խոսեցի, մարդկանց 90% համարում ա սերժի ասածը կոպիտ կռուծիտ, 10%` էլի կռուծիտ, բայց փոքր նվաճում, որից, այնուամենայնիվ կարելի ա քաղել օգուտ /ինքս առաջին խմբից եմ/
2. Բաղրամյանի առաջին գծում չգիտեմ ինչ էր, քանի որ հաղորդակցությունը մասերի մեջ լավ չէր, բայց հետնամասում ու միջին մասում նորմալ լավ ժողովուրդ էր, լիքը ծանոթ, լիքը պատկառելի տարիքի հարգարժան դեմքեր, կանայք, էքստրեմիստ-բան հաստատ չկար, սուտ ա, չնայած, հնարավոր ա սադրիչներ ու անհասկանալի անծանոթ կերպարներ պատահում էին: Ինչոր կողքերի մանր փողոցներում էին ֆռֆռում կասկածելի տպեր:
3. Բաղրամյան էկած իմ ծանոթները՝ բոլորը, էկել էին կամ այն պատճառով, որ Սերժի խոսոտւմները չեն ընդունել, կամ ոստիկանության սպառնալիքներից վիրավորված, կամ երկուսը միասին
4. Անընդհատ խոսում էին պառակտման ու դավաճանության մասին, հատուկ գնացել եմ Օպերա, երկար ժամանակ մնացել եմ։ Ուրեմն, ոչ մի զուգահեռ ցույցի մասին չի կարելի խոսել, ըտենց բան չկար: Մի 20-60 հոգի գնում-գալիս, իրար հետ վիճում էին, շատ հուզված: Կար տարօրինակ բան, իհարկե՝ լույսեր, հզոր դինամիկներ, կարծես էստի համեցեք վիճակ: Բայց շատ հուզված էրեխեք էին այնտեղ, որոնց ներկայությունը Օպերայում բացարձակ չէր կարող խանգարել Բաղրամյանին: Ու էդ բարձրախոսից մեկ անգամ մենակ օգտվեցին, մեկը /չգիտեմ անունը, ջահելներից/, ասեց, որ «մենք ստեղ չենք տարբերում մեզ Բաղրամյանի մարդկանցից, նույն բանն ենք ուզում, ով ցանկանում ա՝ թող վերադառնա, ով մնա՝ մնա, ոչ մի կոչ չենք անում, մեր մի մասն էլ միշտ այնտեղ էր» եւ այլն: Գոնե զուտ քանակով նույնիսկ ծիծաղելու էր: Ինչ էլ թերթերը ասեն-գրեն՝ չհավատաք: Էլի եմ ասում, սկիզբը չեմ տեսել օպերա գնալու, պատմում են, որ ծանր պահ էր, բայց հետո հավատացնում եմ, Օպերայում ոչ մի հակադրություն Բաղրամյանին չկար, ուղակի ինչ-որ բաների տարբեր ընկալում: Իմ խորին համոզմամբ, եղել ա պառակտելու փորձ ու նպատակ, բայց ՉԻ ՍՏԱՑՎԵԼ, սուտ ա, մանիպուլյացիայ ա, սաղ նույն բանն են ուզում ու նույն բաներից խոսում: Մի լսեք, միշտ եթե կարող եք գնացեք տեսեք ձեր աչքերով:
5. Էսօր առավոտ լսեցի, որ Վովան էկել ա օպերա ու փստցրել ա, որ «կսպասեն՝ մինչեւ խմորումները տեղի ունենան, որովհետեւ տեսնում է, որ անհաշտություն կա պայքարողների միջեւ»: Իմացեք, որ չի լինի, եթե չսարքեն: Էրեկ էդ էրեխեքին մոտենում էին ինչ-որ շատ կասկածելի տպեր յանըմ Բաղրամյանից ու վիրավորում-գնում էին: Համոզված եմ, որ իսկական բաղրամյանցիներ չէին:
6. Էրեխեքին դավաճան ասողների էն մասը, որը հատուկ կռիվ գցող չէ, խնդրում եմ հիշի ինչ վիթխարի քաղաքական մտքի եւ գործի գիգանտներ են կոտրվել կամ ցռել կամ ծախվել էդ պատասխանատվության բեռի տակ: Մեկը թեժ պահին գնաց տուն, մյուսը՝ աղոթելու եւ այլն: Իսկ ստեղ հաստատ «կոտրվել», «դավաճանել» կատեգորիաները ուղղակի անտեղի են, ուրիշ բան՝ սխալվել կամ չսխալվել՝ էն էլ ոչ մի բան միանշանակ չէ: Մի արեք, մեր հին փթած կոմպլեքսները մի դրեք երիտասարդների ուսերին:
Մի խոսքով»:
Ոչինչ ավել, ոչինչ պակաս ))