սա է այս պահին կարևորը

Jun 29, 2015 12:02

ով ասում է պառակտում կա՝ պառակտիչ է
ով ասում է փչացրեցին՝ ...
ու կարևորը՝ ով որտեղ էլ հավաքվի, քանի մասերից էլ բողոքը արտահայտվի, ինչ ձևակերպմամբ էլ արտահայտվի՝ որ մասի վրա ձեռք բարձրացնեն, բոլոր մասերը՝ նույնիսկ տանը նստածները, հավաքվելու են միասին

***
էդ պառակտում-բան՝ մի ասեք: Երբ ասում եք՝ բոլորը մի բան ուզեն ու մի տեղ հավաքվեն, ոնց որ ասեք՝ թող ընտանիքում մի երեխա լինի: Մի երեխան լավ է, հեշտ է, բայց շատն էլ աշխուժություն է ))
Ավելի ազատ եղեք մտքերով: Չեն կիսվել, շատացել են:
Ու մեկ էլ էդ՝ սրանք նենց են, մենք սենց՝ ... պետք չի: Նույնիսկ զույգ երեխաներն են տարբեր լինում, ... ազատ եղեք... մտքերով )
Հ.Գ.-ի դեպ՝ նախորդ գրառումով մեկնաբանությունների մեջ առաջարկ ունեմ... Մարդ եք, կարող է ուզենաք, էլի:
Հ.Գ.Գ.- մոռացա ինչ էլի կարևոր բան էի ասելու... Երևի որ՝ հայ կինը շատ բան է որոշում: Առանց կանանց հավաքը կարող էր տղայություն գնահատվել, կանանց հետ՝ պահանջ դարձավ... Գնահատեք, տղամարդիկ: Իրոք գնահատեք, ոչ միայն՝ սիրուն-բան...

***
հասուն մարդիկ են բոլորը
պետք չի թսիկ բաներ գրել՝ պատասխանատվությունը սրանն է, նրանն է
մեռան իշխանությունները ասելով՝ լիդեր չկա, ծրագիր չկա, հիմա ինչի եք գրում պատասխանատվության մասին ՞՞՞
սա էլ հո րաֆֆու հավաքը չի, որ
ոչ ոք ոչ մի բան չի խոստացել, մարդիկ ինչ կարող էին՝ արել են
մյուսներն էլ գնացել կողքերն են կանգնել
նենց չի, որ բաղրամյանը սեփականաշորհել էին
հիմա ուրիշ մարդիկ են՞՞՞
պատասխանատվությունը իրենց այնտեղ լինելու իրենցն է
ուրիշ բան, որ վովան մաքրության մոլուցքի մեջ է, իրեն լրիվ կորցրել է
էդ հա, էդ՝ խոսենք

***
Դե, ես սրան չեմ հավատում.... СМИ сообщили о готовности «Интер РАО» продать «Электросети Армении» 23874 22 2, Георгий Перемитин ,
չնայած՝ ինչի չէ, լիքը փող ունեցող հայ կա ))
Բայց դե՝ կարևոր չի ումը կլինի, չէ՞՞՞ Կարևոր բաները ասված են, ասվում են: Մեկ էլ՝ ով էլ լինի, ոչ մի խելքը գլխին մարդ կամ կազմակերպությոն մինչև աուդիտը նման ընկերություն չի գնի:
Հա, մեկ էլ կարող ա բողոքողների բերանը փակելու համար տուֆտեն, թե՝ հենց սկզբից ուզում էին առնել, դրա համար էս բողոքը ձեռնտու էր-բան... Կխնդաք, լուրջ չընդունեք:
Չնայած՝ իզուր եմ զգուշացնում, ժողովրդիս հումորի զգացումը շատ ա լավացել: Գիտի երբ խնդա, երբ ուրախանա, երբ ղժժա:

հակափաստարկ, Հայաստան, բանաձև, Մեծեր ու Փոքրեր, մեթոդաբանություն, postfactum, պետությունս ՀԿ է, Понедельник начинается в субботу, էլիտարներ և գավառացիներ, fair play, Հայրենիք, fizi-logus, play-off, postmodern, հայ ազգ, պաչել-մաչել` չկա

Previous post Next post
Up