խնդցրեց Ա. Աշոտյանը... երիցս խնդցրեց

Jun 09, 2015 14:43


«Ինձ համար առաջնային խնդիրը իրենց հարկային դաշտ բերելը չէ, չնայած որ այնտեղ կա մոտավորապես 25-30 մլն դոլարի ստվերային շրջանառություն: Իմ խնդիրը հարկայինը չէ, հարկայինով թող զբաղվեն ֆինանսիստները, իմ խնդիրն այն է, որ մեր երեխաները առավոտից երեկո գնում են քաղաքի մի ծայրից մյուս ծայրը, ինչ-որ մարդկանց տներ, ինչ-որ պայմաններում, ինչ-որ բան անելու»,-նշեց Արմեն Աշոտյանը:

Ինչ խնդալու է: Նախարարը փոխանակ ուսման որակի մասին մտածի, իր առաջ խնդիր դնի առանց կրկնուսույցների բուհ ընդունվելը, իրեն դրել է երեխաների ծնողների տեղը, անհանգստանում է, թե ով ուր գնաց ու որ ժամին...

Սաղոլ, նախարար:

Հ.Գ.- Ի դեպ`  ծնողներս  մի տաս քննություն էին տվել ու առանց կրկնուսույցի: Ջավախքի գյուղական դպրոցից եկել Երևան ու ընդունվել էին:

էլիտարներ և գավառացիներ, կամ-կամի ֆենոմենը, գյուտության ու կռտության, Օպերացիա Թմբուկ, ՓՈՔՐոգի, դպրոցներ, Էրմենի, օտարալեզու, միջոցառում, 3 շիշ ձեթ

Previous post Next post
Up