սիրամաթ

Jun 06, 2015 22:01

էն որ գիտնականները ասում են՝ սերը երեք տարի է տևում, տղամարդկանց սիրո մասին է:

Առաջին տարին թե ինչքան կտևի՝ աղջկանից է կախված:
Երկրորդ տարին տղամարդը ուղղակի սովորությու նէ ձեռք բերում:
Երրորդ տարին ծախսում է նոր սեր ձեռք բերելու պրպտումներում ու համենայն դեպս դեռ որ ձեռք չի քաշում նախորդ տարվա սովորությունից:

Եթե տղամարդը ազնիվ է, այսինքն՝ միաժամանակ չի գործում, երրորդ տարին դուրս է գալիս:

Այսպիսով, կարելի է ասել, որ սերը /տղամարդու/ մի տարվա սովորություն է:

Երեք տարի հետո տղամարդը ոչ միայն չի հասկանում, թե ինչ է ասում կինը, այլև զարմանում էլ է, երբ բան է ասում...
Տենց:

տեխնիկա, fizi-logus, play-off

Previous post Next post
Up