էս ինչ ենք դարձել

Apr 08, 2015 13:51

Դե եթե էդքան շատ եք ուզում քարդաշյանով Եղեռնը հասու դարձնել բարոյական ու սրտացավ հանրությանը, որը ոչ մի այլ կերպ չէր կարող իմանալ այդ մասին ու արձագանքել, ... եղեռնի նկարները պոռնո սայթերում որպես գովազդ դրեք ( Read more... )

էլիտարներ և գավառացիներ, Էրմենի, Մեծեր ու Փոքրեր, 3 շիշ ձեթ, genocide

Leave a comment

nrbakert_tashuk April 8 2015, 10:35:31 UTC
ՄԵԾ ՏՈՒՏՈՒԶ․ Հենց ոչ հետույք, ոչ էլ այն մյուս բառը։ Հենց սա։

Ներիր խնդրում եմ օրագրումդ ոչ պատշաճ բառերի համար։ Ինչ-որ մեկին համառորեն պետք էր այդպես արժեզրկել ցավը։ Դարձնել <<վարդագույն տռուսիկ>> (մանուշակագույն անմոռուկ) ու վաճառել։

Մի բան է ինձ միայն հուսադրում՝ տեղը չեն բերում մեզ։ Որ ստանդարտ հոգեբանական տրյուկներն այս ազգի համար չեն (ազգ ասելով ի նկատի ունեմ այն կորիզը, որը հային բերել հասցրել է 21 դար՝ թալինցի դարձած սասունցի գյուղացին, որի երեխան Արցախի սահմանին է կանգնած, Գորիսի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհին, որը Վարուժան է կարդում իր սաներին, ու երրորդ մասի տաքսու վարորդը, որը հայհոյում է կառավարության ավանակ քայլերը)։ Մեր վրա այդ հոգեբանական սխեմաները չեն աշխատում։

Դե հիմա տուտուզ է, կգա խորոված կուտի, կգնա։ Միգուցե այս կյանքից մի բան վերջապես սկսի հասկանալ։ Իրականում Հայաստանն է նրան պետք, ոչ թե նա Հայաստանին։ Աստծու ճանապարհներն աննկարագրելի են․․․

Ու համ էլ։ Ինչքան ուզում են հրավառություն անել։ Աստղերը հո չեն կարող մարել․․․

Reply

khlurd April 8 2015, 10:50:33 UTC
հա
ճիշտ ես
դու միշտ իմաստուն ես, Նրբակերտ

Ես էլ էի նոր ասում, որ իրականում քարդաշյանին Ցեղասպանությունը պետք է, որպես թեմա... հո միշտ պոռնոսատղի իմիջի մեջ չի ուզենա մնալ...

Reply

khlurd April 8 2015, 16:10:19 UTC
Նրբակերտ

ՀՀ էկանոմիկայի նախարարության ու Հայաստանի զարգացման հիմնադրամն են կազմակերպել գալը, փոխնախարարը գնացել է դիմավորելու

Reply

nrbakert_tashuk April 9 2015, 06:02:50 UTC
Ոնց իրենք են զարգացած, նման ձևով էլ երկիրն են զարգացնում։

Գիտես ինչն է հետաքրքիր, որ ԱՅԴ աստիճան բարձրաձայն մարդիկ <<բղավում են>>, որ իրենք իմպոտենտ են երկրի կառավարման հարցերում, բանի տեղ դնող չկա։ Քարդաշյանին կանչելը որ պիտի ՕԳՆԻ Եղեռնի հարցը բարձրացնի, դա արդեն դիվանագիտական, քաղաքական, պետական, գիտական, ազգային իմպոտենտության տակ ստորագրել է նշանակում։ Ինձ սպանում է, որ Ակադեմիան է լռում, Համալսարանն ու ինստիտուտները։ Լավ, հո բոլորին աշխատանքից չեն հեռացնելու։ Ոտքի կանգնեն, բողոքեն։ Ախր իմ ու քո ձայնն այդքան լսելի չէ։ Պատմաբան բիձեքը դոկտորական ու եսիմինչ կոչումները հիմա պիտի սուս ու փուս նսեն ու Քարդաշյանի տուտուզին ու ծիծիկներին նայեն։ ԴԱ Է ՄԵՐ ԽՆԴԻՐԸ։ Միակ խնդիրը։ Էնքան են մամաները տղաներին այդպես պահում, անինքնուրույն, կենցաղում, որ արդյուքում բացի սեռական ֆունկցիաներից, այսինքն առաջնային բնազդից բացի ուրիշ բանի անընդունակ են դառնում։

Reply

khlurd April 9 2015, 06:37:37 UTC
հա, իմպոտենտ

ուզում ես ֆբ-ում բան ասել, ասում են՝ նախանձում ես քարդաշյանին... տղամարդիկ հիացած են, ասում են՝ վատ բան չի արել...

չգիտեմ վատ բան ինչ պիտի աներ ամերիկայից, երևի ոտքերին կանգներ
ասում են՝ ինքը չի, կառավարությունն է մեղավոր... բայց դա խնդալու է
ով է ասել, որ կամ-կամ պիտի լինի

Reply

nrbakert_tashuk April 9 2015, 08:06:52 UTC
։) Խա-խա։ Հիշեցի քրոջս սուր լեզվով չոտկող ընկերուհուն։ Նման դեպքերում ասում էր՝ <<Կարո՞ղ է չունենք, կամ ունենք, լավը չի՞>>:)) Հայ ամեն երկրորդ կին 100000000000 քարդաշյան արժի, առանց պլաստիկայի ընդ որում ու վիզաժիստ եսիմինչերի, մի քիչ հնար ունենային լավ հագնվելու։

Մենակ իմանայի ինչին կարելի է նախանձել։ Տղամարդիկ այդպիսին են, հա։ Դրա համար Հայաստանում մինչև մայր իշխանություն չհաստատվի պետական ոլորտում,ազգը քարդաշյանների հետույքով հիանալու վիճակներից դուրս չի գա։

Խլուրդ, այս ազգը ԿԻՆԸ կփրկի միայն ու այսքան դար միայն կինն է պահել։ Պիտի երեխան կրես մեջդ ու ծննդաբերես, որ այդպես դաժանորեն կորցնելը հասկանաս, որ քթի ծակ ունենաս հասկանալու, որ դաժանորեն բռնաբարված ու սպանված երեխայիդ գերեզմանի վրա ծիծիկներով ծոծյա չպիտի բերես լաց լինելու ու մասսայաբար թվիտերներում մազեր պոկելու, որովհետև մոր վիշտն այնքան խորն է, որ լաց էլ չունի, մղկտալու ուժ էլ․․․ ուր է տղամարդկանց այդքան հասկացություն։ Թեհլերյանները մեկը հազարի են։

Reply


Leave a comment

Up