էս ինչ ենք դարձել

Apr 08, 2015 13:51

Դե եթե էդքան շատ եք ուզում քարդաշյանով Եղեռնը հասու դարձնել բարոյական ու սրտացավ հանրությանը, որը ոչ մի այլ կերպ չէր կարող իմանալ այդ մասին ու արձագանքել, ... եղեռնի նկարները պոռնո սայթերում որպես գովազդ դրեք ( Read more... )

էլիտարներ և գավառացիներ, Էրմենի, Մեծեր ու Փոքրեր, 3 շիշ ձեթ, genocide

Leave a comment

Comments 14

noni_no April 8 2015, 10:06:03 UTC
վայ, մի ասա
ներվերս խախտվում ա

Հերմինե Նաղդալյանի դոշի անմոռուկը տեսա՞ր - լրիվ մարմնավորումն է գռեհկացած մեր վերաբերմունքի

Reply

khlurd April 8 2015, 10:28:35 UTC
Նոնի, ... Ցեղասպանությունը այն ժամանակ չէր վերջացել փաստորեն:

Reply

noni_no April 8 2015, 10:50:06 UTC
հաստատ

մեկ էլ գիտես, մենակ հիմարներին կարող է թվալ, թե թուրքերը գալիպոլի նշելով են մենակ եզրափակվում: որ իմանամ Քարդաշյանի ծախսերը Թուրքիան իր վրա է վերցրել, սկի չեմ զարմանա

Reply

khlurd April 8 2015, 12:08:02 UTC
Ես կարծում եմ, որ թրքերը մեր հիմարությանը շատ լավ ծանոթ են` ես չեմ զարմանա, եթե սրա գալ կազմակերպելն էլ մեր ղեկավարության նվերը լինի ժողովրդին:

Reply


nrbakert_tashuk April 8 2015, 10:35:31 UTC
ՄԵԾ ՏՈՒՏՈՒԶ․ Հենց ոչ հետույք, ոչ էլ այն մյուս բառը։ Հենց սա։

Ներիր խնդրում եմ օրագրումդ ոչ պատշաճ բառերի համար։ Ինչ-որ մեկին համառորեն պետք էր այդպես արժեզրկել ցավը։ Դարձնել <<վարդագույն տռուսիկ>> (մանուշակագույն անմոռուկ) ու վաճառել։

Մի բան է ինձ միայն հուսադրում՝ տեղը չեն բերում մեզ։ Որ ստանդարտ հոգեբանական տրյուկներն այս ազգի համար չեն (ազգ ասելով ի նկատի ունեմ այն կորիզը, որը հային բերել հասցրել է 21 դար՝ թալինցի դարձած սասունցի գյուղացին, որի երեխան Արցախի սահմանին է կանգնած, Գորիսի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհին, որը Վարուժան է կարդում իր սաներին, ու երրորդ մասի տաքսու վարորդը, որը հայհոյում է կառավարության ավանակ քայլերը)։ Մեր վրա այդ հոգեբանական սխեմաները չեն աշխատում։

Դե հիմա տուտուզ է, կգա խորոված կուտի, կգնա։ Միգուցե այս կյանքից մի բան վերջապես սկսի հասկանալ։ Իրականում Հայաստանն է նրան պետք, ոչ թե նա Հայաստանին։ Աստծու ճանապարհներն աննկարագրելի են․․․

Ու համ էլ։ Ինչքան ուզում են հրավառություն անել։ Աստղերը հո չեն կարող մարել․․․

Reply

khlurd April 8 2015, 10:50:33 UTC
հա
ճիշտ ես
դու միշտ իմաստուն ես, Նրբակերտ

Ես էլ էի նոր ասում, որ իրականում քարդաշյանին Ցեղասպանությունը պետք է, որպես թեմա... հո միշտ պոռնոսատղի իմիջի մեջ չի ուզենա մնալ...

Reply

khlurd April 8 2015, 16:10:19 UTC
Նրբակերտ

ՀՀ էկանոմիկայի նախարարության ու Հայաստանի զարգացման հիմնադրամն են կազմակերպել գալը, փոխնախարարը գնացել է դիմավորելու

Reply

nrbakert_tashuk April 9 2015, 06:02:50 UTC
Ոնց իրենք են զարգացած, նման ձևով էլ երկիրն են զարգացնում։

Գիտես ինչն է հետաքրքիր, որ ԱՅԴ աստիճան բարձրաձայն մարդիկ <<բղավում են>>, որ իրենք իմպոտենտ են երկրի կառավարման հարցերում, բանի տեղ դնող չկա։ Քարդաշյանին կանչելը որ պիտի ՕԳՆԻ Եղեռնի հարցը բարձրացնի, դա արդեն դիվանագիտական, քաղաքական, պետական, գիտական, ազգային իմպոտենտության տակ ստորագրել է նշանակում։ Ինձ սպանում է, որ Ակադեմիան է լռում, Համալսարանն ու ինստիտուտները։ Լավ, հո բոլորին աշխատանքից չեն հեռացնելու։ Ոտքի կանգնեն, բողոքեն։ Ախր իմ ու քո ձայնն այդքան լսելի չէ։ Պատմաբան բիձեքը դոկտորական ու եսիմինչ կոչումները հիմա պիտի սուս ու փուս նսեն ու Քարդաշյանի տուտուզին ու ծիծիկներին նայեն։ ԴԱ Է ՄԵՐ ԽՆԴԻՐԸ։ Միակ խնդիրը։ Էնքան են մամաները տղաներին այդպես պահում, անինքնուրույն, կենցաղում, որ արդյուքում բացի սեռական ֆունկցիաներից, այսինքն առաջնային բնազդից բացի ուրիշ բանի անընդունակ են դառնում։

Reply


էս ինչ ենք դարձել livejournal April 8 2015, 10:38:41 UTC
Пользователь nrbakert_tashuk сослался на вашу запись в своей записи « էս ինչ ենք դարձել » в контексте: [...] Оригинал взят у в էս ինչ ենք դարձել [...]

Reply


Leave a comment

Up