Mar 22, 2015 11:07
ՈՒնեցեք ձեր անմոռուկը. զանգահարեք մեզ ու գնեք այն /գովազդից/
Գիտեք, մենք այնպես էլ չարեցինք մի բան, որ հանրությունը նայի մեզ ու ասի՝ ափսոս էր այս ազգը... նայի ու ասի՝ ինչ զգացմունքային են, ինչ սիրուն բան արեցին, էս ոնց հուզվեցիք, ոնց են կարողացել նրանց...
Թղթաբանա-բիզնեսային տարի ստացվեց ընդամենը: Որպես համակարգչային ծրագրի պես մի բան երևացինք ուրիշների աչքին:
...Անտառ տնկեինք, այգի չէ, պուրակ չէ, անտառ.... Անունը դնեինք Արևմտյան... Չգիտեմ, բայց այնպիսի բան անեինք, որ մենք էլ հասկանայինք, թե ինչ ենք զգում... Մենք չենք զգում, ուրիշները մեզ նայեն, ինչ զգան ՞՞՞ Ինչներս ափսոսան ՞՞՞ Ինչու շրջվեն հարյուր տարի հետ մեր համար, եթե հիմա էլ մարդասպանությունն ու մշակույթի սպանությունը կա:
Ի դեպ՝ մենք էլ ենք վերջինին միացած:
Ինչներս ափսոսան, եթե մենք մեզ չենք ափսոսում...
Ունեցեք ձեր անմոռուկը....
Խնդալու է:
ծառատունկ-շուրջպար,
Ցեղասպանություն,
«շպարգալկա»,
գորշ մասսա,
postmodern,
disneyland,
նորտեգ` թրք,
3 շիշ ձեթ,
genocide,
Понедельник начинается в субботу,
ցուցվածք