Իմ էշ խելքը

Mar 12, 2015 13:53


Թե ասա` ինչի ֆբ-ն բացեցի որ ՞՞՞

Հիմա թույն քննարկում է` 98 տոկոսը Ռուբեն Վարդանյանին է գովում: Ճիշտն ասած` չեմ էլ կարդացել ինչի: Ինչ-որ թույն բառեր է ասել կարծեմ:

Գրեցի` Դիլիջանի դպրոցից հետո ինքը ինչ էլ ասի, ինձ հետաքրքիր չի:
Դե պատկերացրեք...

Մեկ էլ գրեցի, որ սպորտսմենների Բաքվու գնալուն կողմ չեմ, նենց որ` կրեն-կրվեն, ինձ մեկ է:

Հիմա էջս ծածկել եմ, որ չտեսնեմ ոնց են հակառակվում, ինչ պրագմատիկ խոսքերով: Ասենք` սպորտսմենների կարիերա, հաղթանակ, աշխարհի առաջնություն... Ես ասել եմ` ոնց որ բռնաբարողը հարսանիք անի, գնաք... Հիմա էջս ծածկել եմ տլնգոցներ չգան:  Տը-լընգ-պրագ-մա-տիզմ...

Հա` ու ասում են` սահմանին զոհվող զինվորը ինքնազոհության է գնում: Ասում եմ` այդպես չի: Բանակի գործը ինքնազոհությունը չի: Իսկ գիտեք՞՞՞ ինչի են այդպես ասում: Որ իրենց վրայից գցեն այն ՄԵՆՔ-ը լինելու պատասխանատվությունը, ում պաշտպանելու համար զինվորը գնում է բանակ ու զոհվում:

ՖԲ-ն սրտին մոտ ընդունողի տեղ չի, ջանըմ...

ծառատունկ-շուրջպար, Հայրենիք, Օպերացիա Թմբուկ, play-off, disneyland, օտարալեզու, 3 շիշ ձեթ, Понедельник начинается в субботу

Previous post Next post
Up