Զրից Փղի հետ. ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆ

Dec 26, 2014 17:33

Խ-. Երբ ես ինձ ասում` Բարև, Խլուրդ
Ես չեմ կարող բոլոր հարցերս միանգամից գրել, որտև տենց պաղած զրույց կլինի: Կսպասեմ Ճ
...
յաա, ամաչում ես խոսես ՞՞՞

Փ- Խառն եմ քիչմ
Խ- լավ դե, տեղդ պահել եմ

Փ- Ամեն անգամ երբ հանդիպում եմ քեզ բլոգերում կամ ֆեյսբուքում, հոգիս փառավորվում եմ, և ասում եմ Բարև Խլուրդ !!!!
Խ- ՃՃՃՃՃՃՃՃՃ
Փ-Փառավորում եմ

Խ-Ինչի չես հարցնում, թե անկեղծության թեման ինչի սկսեցի հետդ ՞՞՞
Փ-Որովհետև Փիղը աշխարհի ամենաանկեղծ էակն ա, ճիշտ կռահեցի ?
Խ-Երբ խոսում ես Արցախի մասին, թրքերի, ու ռուսաց լեզվի մասին, հավատում եմ, որ բացարձակ անկեղծ ես Ճ Մնացած դեպքերում շատ չեմ խորանում ասածներիդ վրա... Նայած:
Եթե անկեղծությունը բաժանեիր մակարդակների, քանի մակարդակ կստացվեր ՞՞՞
Որը կլիներ ամենավերևում, դրսում, ու որը` ամենատակը:
որը` սահմանելով, էլի, թվով չէ Ճ
Փ- Երկու մակարդակ կա միայն ` անկեղծը և կեղծը, չկա ստի երանգներ և չկան անկեղծության երանգներ :
Խ- Այսինքն` քո համար անկեղծությունը բացարձակ է ՞՞՞
Փ-Այո
Խ-Չունես չասածություններ ՞՞՞
Ասածի մեջ
Փ-Ունեմ, ցավոք սրտի, բայց լռության մեջ էլ եմ անկեղծ

Խ-Մի պատասխանի նենց, ոնց որ հիմա սկաուտական շարքեր եմ քեզ ընդունելու, անկեղծ եղի Ճ
Ինչ ես կարծում, կտա՞՞մ հարցեր, որ ստուգեմ, թե անկեղծ ես, թե չէ:
Փ- Խլուրդ ջան, դիմակ հագնելու արվեստին տիրապետում եմ, բայց չեմ սիրում ինձ դավաճանել

Խ-Դիմակը զատում ես անկեղծությունից՞՞՞ Ուղղակի՞՞՞ Պաշտպանական՞՞՞
Չես մտածում, որ բաներ ունես ասած ու արած, որ եթե հիմա ասես, որ կա քիչ թե շատ անկեղծություն, ավելի անկեղծ կերևաս՞՞՞
Փ-Դիմակը հանգամանքների բերումով եմ հագնում մեկ-մեկ
Հաճախ երբ տեսնում եմ, որ անկեղծությունը տվյալ շրջապատում չի անցնում
Շատ բաներ ունեմ ասած և արած, որի համար ափսոսացել եմ, բայց երևի այդպես էլ պետք այդ պահին, ուղղակի փորձել եմ դասեր քաղել
Ապագայում նույն սխալը չկրկնելու համար

Խ- Հեշտ է ավելի, երբ դիմացինը անկեղծ է ՞՞՞ Ես օրինակ մեկ-մեկ այնքան եմ անկեղծության շեմը իջեցնում, որ հետո մտածում եմ` ուզում էի երևի վատություն անել դիմացինին. դրանով... Թե՞ պարտավորեցնող չի դա քեզ համար:
Փ- Շատ հեշտ է
Որովհետև երբ դիմացինդ անկեղծանում է, դու էլ կարող ես նույնը անել
Ուղղակի մեկ մեկ , կարող ես այդքան անկեղծանալ, որ հետո դրա տակից դուրս չգաս
Բա դա մեզ պետք է
Կասեն հարիֆ ա

Խ- Իմ մասին ասում են ՞՞՞
Փ- Դու ֆեյք ես, ոնց կարող են ֆեյքի մասին տենց բան ասել

Խ- դե լավ է, որ մոտդ իմ մասին չեն խոսում Ճ
Փորձում էիր կպնել ինձ, որ ջղայնանամ ՞՞՞ Դու հո գիտես, որ չեմ սիրում, որ ինձ ֆեյք են ասում Ճ
Ֆեյք... Առաջին անգամ, որ հանդիպեցինք` բոտ.. Ճ
Երբ է քեզ համար ավելի հեշտ անկեղծ լինել, երբ քո մասին ես խոսում, թե երբ դիմացինի ՞՞՞
Ասենք` իմ հետ իմ մասին:
Փ- Դե նայի, դու ֆեյք չես, բայց ֆեյքի տակ ես գրում, այսինքն ինչ որ չափով արդեն անկեղծ չես
Խ- Ավելի անկեղծ եմ Ճ

Փ- Պարզ չի քո սեռը, տարիքը, ազգությունը, ապրելատեղը
Իմ մասին որ խոսում են, ես մոտավորապես գիտեմ ինչ են խոսելու հարազատներս ու ընկերներս ու ինչ չուզողներս
Քո մասին կարող ենք զրուցել

Խ- Դրանք են որոշում անկեղծությունը ՞՞՞
Դրանք էլ իմ լռությունն են Ճ Ինչու քո լռությունը անկեղծ է, իմը` չէ

Փ-Բայց ես լռում եմ իրական կեցվածքով, իսկ դու մտացածին
Իմ անկեղծությունը ինձ վրա իրական կյանքում կարող է թանկ նստել, իսկ քո համար `ոչ
Խ- Գլուխ գովեցիր: Կամ էլ չիմանալու տվեցիր, որ թանկ նստեցնողները գիտեն ես ով եմ:
Հետո էլ ասում ես անկեղծ ես Ճ

Փ- Ոչ բոլորը
Ես գիտեմ դու ով ես, բայց խաղում եմ քո խաղը
Քո հետ շփվելուց
Խ- Իմը խաղ չի: Ու լավ չես խաղում Ճ
Երբ սա հրապարակեմ, քեզ հարցնելու են` իսկ ով է որ ՞՞՞

Փ- Դե գնահատականները դու ես տալիս
Հարցրել են
Խ-Գիտեմ:
Փ-Չեմ ասել
Խ-Ա, չգիտեմ:

Փ- Ու չեմ պատրաստվում
Խ- Շնորհակալություն չեմ ասի, որովհետև կարծում եմ դա ինձնից չպիտի լինի, քեզնից է:
Մարդիկ քեզ հավատում են ՞՞՞
Ու սա հարցաքննություն մի նայի, թե չէ սկսում ես փոխադարձել Ճ
Փ- Չէ, սովորական բարոյականության մեջ է տեղավորվում
Ես համարյա բոլոր հայտնի ֆեյքի տակ թաքնվողներին գիտեմ

Խ- Սենց ասեմ` դե պարզ է, որ գիտես Ճ
Փ-Բայց եթե մարդը ինքն է ընտրել այդ ճանապարհը, իմ ինչ գործն է
Խ- Ես ֆեյք չեմ:

Փ- Դա հարաբերական է
Խ- Ես ընդունել եմ բլոգի պայմանը Նիկ ունենալու, ու մնացածը իմ իրավունքն է` դեկոլտեով ման գամ, թե վադալազկայով:

Փ- Բա ֆեյսբուքը
Լավ բլոգում ֆեյք չես, ֆեյսբուքում ֆեյք
Խ - Ստեղ երևի արժեր հարցնել` որը, բայց արի ենթադրեմ, որ այդքան միամիտ չես: Ու քո խաղիկը ինձնից կամաց խոսք քաշելու կամ ջղայնացնելու, ինձ դզում է Ճ
Դու հավատում ես քեզ ու քո արածին, բայց դա անկեղծություն չի: Չես կարծում ՞՞՞

Փ- Չէ, ես միամիտ չեմ, կյանքն ա ստիպել
Խ- Կյանքը անհասկանալի բան է. բոլորն էլ ունեն դրանից, քանի ապրում են:
Փ- Ես ինձ հավատում եմ, իսկ դու?
Խ- Քեզ՞՞՞ Իրականում չէ` այն մասերում, որտեղ քո ասածը չի բռնում քո մասին իմ կարծիքին, չեմ հավատում: Հետո մտածում եմ` հա, թե չէ... Նայած դրա վերջը ոնց:Ինձ՞՞՞ Ես ինձ ուղղակի գիտեմ այդ պահին, երբ մտածում եմ իմ մասին: Հավատալ ինձ` նշանակում է իմանալ, որ այս կամ այն բանը կհաղթահարեմ երևի, այդ արտահայտության ընդունված իմաստով: Եթե այդպես` չէ, ես չգիտեմ ինչը կարող եմ հաղթահարել, ինչը չէ:

Խ-Ինչու սկսեցիր հարցեր տալ ՞՞՞ Հասանք մի շեմի, որ չես ուզում անցնել ՞՞
Փ- Ստացվեց
Ակամա
Ուզում եմ մի քիչ քեզ էլ բացահայտել ինձ համար
Քանի հարմար առիթ է
Խ- Քանի իմ ոտքով եմ եկել ՞՞՞ Ճ
Ինձ կարդալը հերիք է ինձ բացահայտելու համար: Եթե իհարկե անընդհատ մտքումդ չես կրկնում, որ ֆեյք եմ:

Փ- Բայց ես քեզ չեմ կարդում, ես ջիգյարով եմ բարև եմ տալիս
Խ- Իզուր չես կարդում, լավն եմ, անսովոր եմ, փոփոխական` մանր բաներում Ճ
Ինչու չես կարդում ինձ որ ՞՞՞
Կեղծ բաներ չես կարդում ՞՞ Ճ

Փ- Բլոգերում կարդում էի շատ
Ֆեյսբուքում մի փոքր բարդ է
Ֆեյսբուքը մեկ մեկ ինքն է որոշում ես ինչ պետք է կարդամ
Դրա համար հին բլոգեր ախպերությանը հաճախ չի ընդգրկում ժապավենիս մեջ
Դրա համար շաբաթը մեկ մտնում եմ ու հնաբնակների էջերով անցնում եմ

Խ- Լեգենդ կար քո մասին, թե քոնին հակառակ մտքերից չես նեղվում: Ես ուզում էի, որ իմերից նեղվես Ճ Հիմա ոնց ես ՞՞՞
Զգացվում է, որ ձեռքի հետ ես պատասխանում:
Փ-Չէ, ուղղակի քեֆի եմ, կենացների արանքում հասցնում եմ
Բայց ես ինչի պետք է այլ մտքերից նեղվեմ, մարդ են արտահայտվում են էլի

Խ -ՃՃ Բանի տեղ չդնելով ասեցիր հիմա էլ
Սիրում ես մարդկանց՞՞՞
Փ- Խլուրդ ջան, եթե լուրջ ես շատ եմ սիրում երբ մարդ կարծիք է արտահայտում, սեփական կարծիք
Այդ դեպքում ինքը շրջակա գորշ միջավայրից
Մարդկանց քրիստոնեաբար սիրում եմ, բայց փորձում եմ մի փոքր դիստանցիայի վրա պահել

- Հըլ լսի. Ինչու հայերենում անկեղծ բառը կեղծը մերժելով է ՞՞՞
/պատասխանին սպասում եմ/

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ.
Փ-Ուզում եմ ասել, որ Խլուրդ կարդան, բայց ոչ մակերեսորեն, այլ անպայման տողատակերը հասկանալով: Անչափ բարդ գործ է այս տեղեկատվական տարափի դարում, սակայն եթե ժամանակ լինի, անպայման : )

-Էս հրապարակման ենթակա է ՞՞՞ Ճ
Փ-Անպայման
Սա երևի այն հազվագյուտ պահն էր, որ ես բացարձակ անկեղծ էի

/զրույցի ամենավերջի մասը շատ անձնական է, չեմ հրապարակում/

livejournal, զրից էրզաց սրճի շուրջ, fizi-logus, blog, friendներ

Previous post Next post
Up