Nov 09, 2014 14:40
Արթնացա երազում ծննդաբերելիս:
Ես հաճախ եմ երազում երեխա ունենում: Մանկությունից դեռ: Շատ երեխա` մանկությանս երազանքներից է: Երևի ինքնապաշտպանական, չգիտեմ: Ասում են` երազում եթե երեխա ես ունենում, ուրեմն մեղքդ առել են: Չգիտեմ, հիմա ունեմ այդքան ուժ ուրիշների արածները զգալու որ ՞՞՞ Առաջ կարողանում էի. Ոչ միայն զգալ արածները, այլև կանխագուշակել: Երազում:
Հիմա էներգիաս քչացել է:
Սիրահարվել է պետք..
Լավ:
Արթնացա, որ երեխա եմ ունենում: Աղջիկ: Ուրախացա: Փորձեցի հիշել, թե ով է հայրը, էլ ունեմ, թե չէ, քանիսը... Հիշեցի, որ մի երեխա տվել եմ ուրիշի: Որովհետև սոցիալապես չունեի այնքան, որ ես մեծացնեի: Մամաս էլ համոզել էր, որ տամ: Լավ ընկերներիս ընտանիքին, Մոսկվայում են ապրում: Էլի աղջիկ: Երկու աղջիկ: Չէ, հիշեցի, որ էլի ունեմ: Տղա: Կարոտեցի այն երեխայիս, որ ուրիշի եմ տվել, սկսեցի լացել: Մտածեցի` նախ զանգեմ, հետո որոշեցի այսպես գնալ: Մոսկվա հասա ինքնաթիռով: Ընկերջս կինը սկսեց լացել, որ երեխային ուզում եմ տանել, ասաց` ինքը գիտի ես եմ մայրը, սթրես կտանի... Ես թե` սա քո համար կինո չի, սցենարն էլ այնպես չի, որ դու լացես, ես էլ հասկանամ, որ իմ երեխայի օգուտի համար ճիշտ կլինի մնա ձեր մոտ ու գնամ: Պիտի տանեմ: Եկավ ճստլոն: Սիրուն, նիհարիկ, սև աչքերով, երկարուկ դեմքով... Մերոնց նման չէր, բայց հաստատ իմն էր: Վերցրեցի, փոքրին էլ գրկած հետ եկա: Հասնում էի արդեն տուն, հիշեցիւ` մեղքդ առել են... վախից արթնացա կես ճանապարհին...
երազ