Մի քայլ տեղում, երկու քայլ` ետ

Nov 06, 2014 13:56


Հասարակությունըս միշտ երկու քայլ ետ է իշխանություններից: Մեկը` որովհետև ոչ մի բան չի կանխորոշում ու նախապես չի իր պահանջները բարձրացնում:

Թեպետ` ... մտածում է երևի` ասեմ` սա եմ պահանջում, բան է գլխի ընկնելու, դա էլ   ք..մեջ անի:
Թեպետ`  կես քայլ կանխագուշակելն էլ հիվանդություն է` ինչպես կարելի է անտրամաբանականը գուշակել: Էդ պիտի սև հումոր անել ու հույս ունենալ, որ հենց էդ մեկն էր շուտով անցնելու իշխանությունների գլխով...

Այսպես, թե այնպես` հազիվ հասցնում է հասարակությունը իշխանությունների արածներին ռեակցիա տալ` մի ստատուս, մի լայք, մի տաս հոգով ընդվզել,....

Հա, երկրորդ քայլն էլ` որովհետև մեկ է` բանի տեղ դնող չկա` իրենք իրենց ինչ ուզում անում են: Սպասում են մարդիկ էդ մի բանին սովորեն, անցնում են հաջորդին: Մարդիկ էլ սովորում են, մտածում են` սենց էլ մնա, էլի լավ է... Հետո` էլի... էլի... էլի...

Ա, չէ, իրենք իրենց համար չէ` ուզում են քո դաբռօն էլ հետը լինի: Միտեսակ` ժպտացող բռնաբարվողը վերնագրով:

fair play, ես ձեզ ասում եմ` կգա ոգու սով, ահաբեկիչների հետ չեն բանակցում, պյուռոսյան, Օպերացիա Թմբուկ, Ամառային-կինոՄոսկվա, ՓՈՔՐոգի, շառից-փորձանքից հեռու, Կորցրել եմ, 3 շիշ ձեթ, պաչել-մաչել` չկա, պետությունս ՀԿ է, անտրամաբանադիր

Previous post Next post
Up