նվիրվում է բարեխիղճ սցենարիստներին

Nov 03, 2014 20:48


Հա, ու` ցեղասպանության մասին սցենարիստների վրդովմունքի հետ կապված...
Ուրեմն` հիմա չգիտեմ ոնց, բայց մի ժամանակ երրորդ դասարանի մայրենի լեզվի դասագրքում մի այսպիսի դաս կար... Մոտավորապես վերապատմեմ`

Մեռավ տեր Սիմոնը, գյուղի միակ ուսուցիչը: Այդ օրը նա եկեղեցու բակում իր աշակերտներին սովորեցնում էր հայերեն այբուբենի վերջին տառը, երբ ներս խուժեցին թուրք ենիչերիները: Տեր Սիմոնը խնդրեց նրանց, որ թույլ տան ավարտել դասը, բայց հարբած ենիչերիները չանսացին նրա խնդրանքին ու թրով հարվածեցին գլխին: Մահվանից առաջ նա իր մոտ կանչեց իր Լևոն աշակերտին, նրա մատը թաթախեց իր արյան մեջ ու եկեղեցու բակի սալահատակին գրեց այբուբենի վերջին տառը...

Թունդ է, չէ՞՞՞ Հայտնի էլ գրող է, չնայած ես առանձնապես նրանով տարված չեմ էլ եղել, բայց պարզվում է այս դասը դժբախտության կեսն է: Ամենաթույնը սկսվում է, երբ կարդում էինք «դասի տակի հարցերը».
- Ինչ էր անում բարեխիղճ ուսուցիչը այդ օրը և ինչ պատահեց նրան:
/ ևս մի քանի նման հարցեր և`/
-Ինչ համանման դեպքեր գիտեք. Փորձեք հորինել ինքներդ:
/Սա էն դեպքն է, երբ կրածիվի պահը ապահոված է, բայց պծիչկի ծեռտի համար.../

Ինչ եմ ուզում ասել. Որ պատգամավորն է ցեղասպանության մասին սցենար գրել, որ բարկացել եք ՞՞՞ Այ, ես կարծում եմ, ինքը ուղղակի վերջին առաջադրանքն է արել, ուշացումով...

էլիտարներ և գավառացիներ, ծառատունկ-շուրջպար, Օպերացիա Թմբուկ, «շպարգալկա», տեխնիկա, ընտրությունները մոտենում են, postmodern, սցենարիհետկապված, շառից-փորձանքից հեռու, նորտեգ` թրք, 3 շիշ ձեթ, զեկուցել իբրև վիրավորանք (c)

Previous post Next post
Up